Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Ռոբերտ Քոչարյանն այդ հարցում իրավացի է

Ներքին իրավիճակին տրվող գնահատականների շարքում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցի բովանդակային մասի մի հարցում, թերևս, իրավացի է՝ Հայաստանի նոր խորհրդարանը ավելի ու ավելի է ընդգծում ներքաղաքական իրավիճակին և խնդիրներին իր անհամապատասխանությունը, քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցության հանդեպ իր անհամապատասխանությունը: Այստեղ ակնառու խնդիր կա թե՛ կառավարող մեծամասնության խորհրդարանական խմբակցության բովանդակության ու անգամ կազմի իմաստով, թե՛ մյուս երկու, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի քաղաքական բովանդակության ու վարքագծի: Կառավարող մեծամասնության պարագայում ակնառու է, որ խորհրդարանական ահռելի խմբակցությունը ներքաղաքական կյանքի, ներքաղաքական օրակարգի ձևավորման, ներքին տնտեսա-քաղաքական դիսկուրսի կազմավորման և կառավարման առումով ունի չափազանց թույլ և անարդյունավետ ազդեցություն և առավելապես գտնվում է վարչապետի ձևավորած իրողությունների սպասարկման կամ հաճախ սպառման դաշտում:

Դրանով հանդերձ, սակայն, կա այն հանգամանքը, որ մեծամասնությունն այդուամենայնիվ արտացոլում է հեղափոխության հանդեպ հանրային վերաբերմունքն ու վստահությունը, Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունն ու բարձր վարկանիշը, և առնվազն այդ իմաստով առկա է իրականության հետ որոշակի համարժեքություն և իրականության որոշակի արտացոլում: Այլ է պատկերը ԲՀԿ և ԼՀԿ առումով, որոնք արտահերթ ընտրության արդյունքում հայտնվել են խորհրդարանում, սակայն ակնհայտորեն ունեն ներքաղաքական և խորհրդարանական կյանքում համարժեք դիրքավորման խնդիր: Նրանք, մեծ հաշվով, փորձում են դիրքավորվել այնտեղ, որտեղ հենց սկզբից ամուր և խոր «արմատ» ունի նախկին իշխանությունը: Այդ դեպքում իսկապես առաջանում է հարց՝ ինչո՞ւ պետք է խորհրդարանում լինեն այդ ուժերը, ոչ թե այդ դիրքավորման «օրիգինալները»:

Վերջին հաշվով, այդ ուժերին խորհրդարան տարած քվեարկողները՝ իհարկե, յուրաքանչյուրի դեպքում առանձին մոտիվացվածությամբ, այդուհանդերձ, հազիվ թե առաջնորդված լինեն այդ ուժերին նախկին իշխանությամբ փոխարինելու տրամաբանությամբ: Գործել է իհարկե հեղափոխության մթնոլորտն ու այն, որ արժե քվեարկել անգամ ԲՀԿ օգտին, բայց ամենևին ոչ ՀՀԿ կամ նախկին համակարգի հետ անմիջապես ասոցացվող որևէ այլ ուժի:

Այլ կերպ ասած, խորհրդարան մտած երկու մյուս ուժերը ոչ թե քվեարկվել են ինչ-որ բանի համար, այլ ավելի շուտ՝ չկանխամտածված ավանսով, այսինքն՝ ինչ-որ բան ստեղծելու ենթագիտակցական ակնկալիքով: Բայց այդ ուժերը խորհրդարանում կամ ներքին կյանքում ընդհանրապես ոչ միայն որևէ նոր բան չեն ստեղծում, այլ գործնականում լիուլի կիրառում են թե՛ իրենց բնորոշ «հնությունները», որոնք կիրառում էին լեգիտիմությունից զուրկ և հանրային վստահություն չվայելող իշխանության հանդեպ, թե՛ կիրառում են այն, ինչ առավել անկաշկանդ գործածում են այդ նախկին իշխանությունն ու իշխող համակարգը ներկայացնող ուժերը, կամ նախկին համակարգը ներկայացնող մյուս ուժերը, որովհետև ԲՀԿ-ն այդ իմաստով դրանցից մեկն է՝ նախկին համակարգից ծնունդ առած, սերվող ուժ: Այդպիսով, առկա ներքին իրողությունների և խորհրդարանական պատկերի, ուժերի հարաբերակցության անհամապատասխանությունը ժամանակի ընթացքում դրսևորվել է և դառնալու է առավել ակնառու, եթե, իհարկե, խորհրդարանական երկու ուժերը հանկարծ չեն գտնում նոր իրավիճակում նոր քաղաքականության գաղափարական, այսպես ասած, ոճային և մեթոդաբանական նոր հենակետեր: Դրա նախադրյալները ներկայումս բացարձակապես նկատելի չեն:

Նշանակո՞ւմ է դա արդյոք արտահերթ ընտրության նախադրյալ: Այստեղ պատճառահետևանքային կապը միարժեք չէ, քանի որ խորհրդարանի և ներքաղաքական պատկերի, այսպես ասած, համապատասխանությունն ու համարժեքությունը կախված է մի շարք նաև այլ բաղադրիչներից, այդ թվում և այն, թե, օրինակ, հատկապես ինչ տեսքով ու ձևաչափով է ներքին կյանքում դիրքավորվում նախկին իշխող համակարգը, որը ներկայումս մի շարք մեծ ու փոքր խմբերի հավաքականություն է, բայց առավելապես իշխանության դեմ քարոզչական պայքարի հարցում: Ըստ այդմ, պատկերի լղոզվածությունը ոչ պակաս առկա է նաև այստեղ: Իսկ առանց դրա որոշակիացման և, միաժամանակ, առանց ներքին դաշտում նոր որակի, գաղափարի, մեթոդաբանության առաջարկի քաղաքական ինստիտուցիոնալացման, հնարավոր չէ ունենալ ներքին ուժերի հարաբերակցությունն արտացոլող խորհրդարան, և արտահերթ ընտրությունը բերելու է առավելապես անհամարժեքության տարբերակի փոփոխության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում