Juneyao Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը կտրուկ փոխել է իր երթուղին և թռել դեպի չինական Ուհան քաղաք, որտեղ կորոնավիրուսի բռնկում է գրանցվել, գրում է Shine.cn-ն:
Պարբերականի տվյալների համաձայն, օդանավն իրականացնում էր Օսակա-Շանհայ չվերթը: Սակայն, ուղևորների խնդրանքով ինքնաթիռի անձնակազմը, թույլտվություն ստանալով իշխանություններից, օդանավի երթուղին փոխել է և թռել Ուհան՝ որոշ զբոսաշրջիկների տուն հասցնելու նպատակով:
Նշվում է, որ ճանապարհորդները, որոնք հրաժարվել են վարակված քաղաք ժամանել, տեղափոխվել են այլ չվերթներ:
Հայտնի է նաև, որ Շանհայ վերադառնալուց հետո ինքնաթիռն ախտահանվել է, իսկ անձնակազմի 11 անդամները կամավոր դիմել են երկշաբաթյա կարանտինում գտնվելու համար:
Վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 մարդ, վարակվել է գրեթե 6 հազարը:
Վարակման դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Չինաստանում, առաջինը՝ չինական Ուուհան քաղաքում: Բացի Չինաստանից, վարակման դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում: Վիրուսը փոխանցվում է մարդուց՝ մարդու: Ախտանշաններից են բարձր ջերմությունը, հոգնածությունը և թաց հազը: