Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։