Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Հրայր Թովմասյանը մինչև վերջ գնալու բազմաթիվ առիթներ է ունեցել, բայց հիմա նրան հետևից բրթում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Հարգելի՛ Քոչարյան, ի՞նչ սկզբունքով են հրավիրվում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրյալները. այսօր կարևոր անձ էր հրավիրվել՝ պաշտպանության նախկին նախարարը: Ինչ-որ նոր բան տվե՞ց նրա հետ հանդիպումը:

– Հանձնաժողովն ում հրավիրում է, բոլորն էլ կարևոր մարդիկ են, որովհետև մեր ուսումնասիրության առարկան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի խոր և որակյալ ուսումնասիրությունն է, և հանձնաժողովի եզրակացությունները պետք է լինեն անհերքելի: Բացառություն չէր այսօրվա հրավիրյալը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մենք մտնում ենք վերջնական փուլ և այս փուլում լսելու ենք այն մարդկանց, ովքեր եղել են առաջնահերթ որոշումներ կայացնողներ: Այսօր երեք ժամից ավելի գեներալ-գնդապետի հետ շփումներ ունեցանք մշակված հարցաշարի շրջանակում, և մեզ հետաքրքրող հարցերն ուղղեցինք: Մենք հրավիրում ենք այն մարդկանց, ում արդեն պատրաստ ենք հարցեր ուղղելու:

Սկզբունքը հենց դա՞ է:

– Այո՛, հրավիրելուց առաջ մենք ուսումնասիրում ենք տեղեկատվություն, նյութեր, դրանք բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր են, քարտեզներ, որոշումներ և հրամանների նախագծեր: Եթե հարցեր են առաջանում, հրավիրում ենք և տալիս ենք այդ հարցերը:

– Մի նրբություն կա. պաշտպանության նախկին նախարարն անցնում է նաև Մարտի 1-ի գործով:

– Դա ոչ մի նշանակություն չունի: Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է 2016թ. ապրիլին տեղի ունեցած դեպքերը, և մենք այնպիսի օրերի ենք նախատեսում կանչել, որ այդ օրերին Մարտի 1-ի գործով դատ տեղի չունենա: Պարոն Օհանյանը հաճույքով ընդունեց մեր հրավերը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը, եթե ունի ասելիք, օգտվի իր իրավական կարգավիճակից և չգա, որովհետև կարող են նաև մերժել հանձնաժողովի հրավերը, բայց դեռևս չի եղել որևէ մեկը, որ չընդունի հրավերը: Եթե պաշտպանության նախարարը հաճույքով ընդունում է մեր հրավերը, համոզված եմ, որ նրանից ցածր պաշտոնյաները, ինչպես նաև բարձր պաշտոնյաները նույնպես հրավերը կընդունեն, չգալու դեպքում մենք պարտավոր ենք իրենց տրվելիք հարցերը հնչեցնել… Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հստակ իրավական ձևակերպում տվեց՝ այն է՝ քանի որ Սահմանադրության պահանջով ստեղծվել է այս հանձնաժողովը, բոլորիս խնդիրն է օգնել հանձնաժողովի ուսումնասիրությանը, որպեսզի փարատվեն կասկածները, եթե մեղավորներ են եղել՝ պատժվեն և եթե թերություններ են եղել՝ վերացվեն: Այս ամբողջը ուղղված է բանակի հզորացմանը… Հաջորդ փուլում մենք պետք է կարողանանք ձեռք բերված հսկայածավալ տեսանյութերը և փաստաթղթերը ի մի բերել և ներկայացնել՝ ըստ իրենց անհրաժեշտության:

– Այս օրերին արտախորհրդարանական ուժերի կողմից «ջերմացման» միտումներ են նկատվում, լավ գիտեք, թե ինչ իրադարձություններ նկատի ունեմ, դա ինչի՞ հետ եք կապում:

– Այդ ուժերը չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք մերժվել են և շատ հիմնավոր:

– Դրան էլ գումարվեց երկրորդ նախագահի այսօրվա հարցազրույցը:

– Երկրորդ նախագահը պարբերաբար ինչ-որ տարբերակ է շրջանառության մեջ գցում, որպեսզի լարի ներքաղաքական իրավիճակը: Այդպես է լինելու, քանի դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք ամբողջությամբ դուրս են մղվել քաղաքական համակարգից ոչ թե իշխանափոխության արդյունքում, այլ ժողովրդի կամքով: Օգտագործում են տարբեր տարբերակներ՝ տիրապետելով հսկայական միջոցների, և հիմա էլ, տեսնելով, որ այդ միջոցներն էլ օգուտ չեն բերում, սկսում են գտնել բաստիոններ իրավական դաշտում, և հիմա էլ հասել են նրան, որ մեր պետականությանը վտանգող ինչ-որ գործընթացեր են ուզում իրականացնել՝ օգտագործելով ՍԴ-ի հետ կապված վեճը, և չեն հասկանում, որ դրանով ոչնչի չեն հասնի:

Միաժամանակ կփորձեն անորոշության սերմեր ցանել, բայց մեր հասարակությունը մեծ ծավալներով է մասնակցել այս քաղաքական գործընթացներին և ցանկացել է, որ այս փոփոխությունները լինեն: Հիմա նախկին ուժերն անընդհատ փորձում են կասկածներ առաջացնել՝ ցեխ շպրտել իշխանության վրա՝ խեղաթյուրելով իրականությունը. իրենց խնդիրը մունդռիկություն սերմանելն է, բայց իրենց ասածները վտանգավոր ստի վրա են կառուցված, իսկ սուտը երկար ճանապարհ չունի:

– Որոշակի լյուստրացիա տեղի ունեցավ, հիմա դժվար է թացը չորից տարբերել: Ձեզ հաջողվո՞ւմ է դա անել:

– Մեզ հաջողվում է այն առումով, որ քաղաքական մեծամասնությունը խոսում է ազնիվ շեշտադրումներով, երբ որ կսկսի կեղծել իր բնույթն ու էությունը, այդ ժամանակ կմերժվի հասարակության կողմից, և արդեն թաց ու չորը դժվար կլինի սահմանազատել, բայց այսօրվա դրությամբ ժողովուրդը թե՛ սրտով, թե՛ մտքով շատ լավ տարբերակում է և գնահատում, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ մենք հանգիստ պետք է հետևենք, թե նախկիններն ինչ ռեսուրսներ են օգտագործում և ինչպես են հակապետական գործունեության դրսևորումներ ունենում… Բայց նրանք հետևորդներ չունեն, ուղեծրից դուրս են թռել և անելիք չունեն:

– ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասում է՝ պետք է գնամ մինչև վերջ:

– Մինչև վերջը որտե՞ղ է: Հրայր Թովմասյանը մինչև վերջ գնալու այնքան առիթներ է ունեցել: Կարծում եմ, որ նրան անընդհատ հետևից բրթում են, ասում են՝ գնա՛ մինչև վերջ, բոլորը հույսները Հրայր Թովմասյանի վրա են դրել, բայց նա ի՞նչ պետք է անի, նրա գործունեությունը պետության դե՞մ: Երեկ նա ձևակերպել է, որ իշխանության թևերից մեկն է ներկայացնում, ՍԴ-ն, իհարկե, դատաիրավական համակարգում ունի ամենաբարձր դիրքը, բայց դա չի նշանակում, որ Հրայր Թովմասյանն ունի այդ դիրքը, և նրան առաջադրված մեղադրանքները նրա նախկին գործունեությանն են վերաբերում, որի համար պատասխանատվություն պետք է կրի: Իսկ ՍԴ-ի հետ կապված խնդիրը պետք է լուծվի, դա արդեն դարձել է մեր պետության անվտանգությանը սպառնացող խնդիր:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում