Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, Քոչարյանը նրան կսպանի

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է իր հերթական հարցազրույցը, որը անդրադարձ է ներքին իրողություններին, տնտեսական և քաղաքական իրադրությանը, և որում նա կրկնում է իր «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը: Ռ. Քոչարյանի հարցազրույցը հատկանշական է ներքին ընթացիկ իրողությունների ֆոնին: Ի՞նչն է ուշադրության արժանի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»ի հետ քննարկմանը մասնակցեցին Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, վերլուծաբան Գոռ Մադոյանը, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը:

«Այսօր հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալները օգտագործում է այս իշխանությունների դեմ,- նշեց Կարող Եղնուկյանը:- Քոչարյանն ազատություն է ուզում, և դա ստանալու համար նա պետք է իրեն դնի քաղբանտարկյալի տեղ և իր վրա ուշադրություն գրավի»:

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ մոտենում է ՄԻԵԴ-ի եզրակացության ժամանակը, և այս խմորումները փոխկապակցված են նաև դրա հետ. «Սա քաղաքական ֆոն ստեղծելու փորձ է՝ իրավիճակին զուգահեռ, որպեսզի ՄԻԵԴ-ը Քոչարյանին մեղսագրված հոդվածը ճիշտ չհամարի… Բարդ դիլեմայի առաջ են կանգնելու քննիչները: Իրադարձությունների սրվածությունը նաև քաղաքական դաշտում պետք է արտապատկերում ունենա, և Քոչարյանը իր հարցազրույցը պիտի կցի իր հերթական բողոքին՝ ասելով, որ ինքը քաղաքական գործիչ է»:

Գոռ Մադոյանի խոսքով՝ քաղաքական դաշտը ձևավորման փուլում է, բայց հին ավանդույթները մնացել են:

«ՍԴ դատարանի նախագահին քաղաքական գործոն դարձնելու մեջ իշխանությունն ունի իր մեղքի բաժինը: Հեղափոխությունից հետո Սահմանադրությունը պետք է չեղարկվեր. այդ հարցը ուշ դրվեց»,- նշեց Կարող Եղնուկյանը՝ ընդգծելով, որ հնարավոր չէ հեղափոխություն անել նախկին կոռումպացված ռեժիմի Սահմանադրությամբ:

ՍԴ նախագահն ասում է՝ գնալու եմ մինչև վերջ: Սա քաղաքակա՞ն հայտարարություն է. անդրադառնալով այս հարցին՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Իմ կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող հիմա հրաժարական տալ, որովհետև «դրույքաչափերը» շատ բարձր են՝ հնարավոր է, որ մահապատժով են նրան սպառնում, եթե այս իրավիճակում նա թողնի այդ պաշտոնը, նրան կսպանեն. ռևանշիստներն այդ մարդիկ են»:

Անդրիաս Ղուկասյանը նաև ընդգծեց, որ կարևոր, հանգուցային պետական ատյաններում կան մարդիկ, որոնք ժամանակին ակնհայտորեն համագործակցել են հանցավոր ռեժիմի հետ, և դա իր հետևանքներն է ունենում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում