Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 13 տոկոսով

2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13 տոկոս):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ 2017-ի համեմատությամբ՝ վճարված հարկերի մեծությունը ավելացել է շուրջ 254 մլրդ-ով, կամ 31%-ով։

«Մինչ հաջորդ փաստի ձեւակերպումը ասեմ, որ ուղղակի հարկատեսակները (եկամտային հարկ, շահութահարկ) ավելի հակված են ստվերայնության, քան անուղղակի հարկերը։ Սա հատկապես խոշորների պարագայում, որոնք ակցիզային հարկը, ԱԱՀ-ն ավելի մեծ պատրաստակամությամբ են վճարում, քանի որ այդ հարկերը ետ են ստանալու սպառողներից, որովհետեւ այդ հարկերը ներառվում են վաճառքի գնի մեջ։

Համապատասխանաբար՝ հարկային վարչարարության տեսանկյունից էլ ուղղակի հարկերի արձանագրումը ավելի մեծ ջանք է պահանջում, քան անուղղակի հարկերը:

Սա հաշվի առնենք եւ տեսնենք, թե՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ ուղղակի հարկերի մասնաբաժինը ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին տարիներին։

Ըստ այդմ, 2019-ին վճարված ուղղակի հարկերի թիվը 2017թ համեմատ ավելացել է ավելի քան 4․4 տոկոսային կետով։ Մասնավորապես եթե 2017-ին 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ (807
մլրդ) ուղղակի հարկերը կազմում էին միայն 252 մլրդ (կամ շուրջ 31.2%), ապա ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 35.6% (2018թ՝ 335 մլրդ, 2019թ` 378 մլրդ): Սա խոսում է հարկերի կառուցվածքում որակական փոփոխությունների մասին»,- գրել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այն հանգամանքը, որ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ նկատվում է նաև խոշորների մոտ։

«Մասնավորապես եթե 2018 թվականի ընթացքում խոշորների կողմից վճարվել է 173 մլրդ եկամտային հարկ (այս հարկը մասհանվում է վճարված աշխաատավարձերից) ապա 2019թ այս մասով առկա է առաջանցիկ աճ՝ 208 մլրդ դրամ (20% աճ)։

2019-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։

2019թ. ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել հայաստանյան 191 ընկերություն։ 2018-ին այդպիսի ընկերությունների թիվը 166 էր, 2017-ին` 141:

Նույն կերպ, 2019-ի ընթացքում 500 մլն դրամից ավելի հարկ վճարել է 361 ընկերություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 320 էր, 2017-ին` ընդամենը 285:

2019թ. ընթացքում 100 մլն դրամից ավելի ուղղակի հարկեր են վճարել 555 ընկերություններ, 2018-ին նման ընկերությունների թիվը եղել է 497, 2017-ին` 425»,- գրել է Փաշինյանը

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում