Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում պատասխանել է 25 մարդու կալանավորելու մասին հաղորդումներին, որոնք մեղադրվում են իր մասին լուսանկարչական կոլաժ տարածելու համար, որում նա պատկերված է ուղղափառ քահանայի կերպարով: Նրա ելույթի տեսագրությունը հեռարձակվել է Grozny ChGTRK-ի YouTube ալիքով:
Կադիրովը հորդորել է ուշադրություն չդարձնել և չմեկնաբանել Չեչնիան «սևացնող» տեղեկատվությունը: «Ես նրանց համարում եմ շեյթաններ` առանց պատվի, առանց կրոնի, առանց բարոյականության, առանց որևէ բանի»,- կոլաժի հեղինակների մասին այսպես է արտահայտվել Չեչնիայի ղեկավարը:
Նրա կարծիքով՝ հանրապետության իշխանություններն իրենք գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը և ինչ պետք է իրենք անեն ժողովրդի համար: «Մենք պետք է ապրենք որպես ընտանիք, որը հետևում է բոլոր կանոններին», – նշել է Կադիրովը: