Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ամերիկյան F-35 կործանիչներ ուղարկի Թուրքիա կամ գումարային փոխհատուցում տա՝ հայտնում է RIA Novosti-ն:
Էրդողանն առաջարկել է իրադարձությունների զարգացման երկու տարբերակ: Նա սպառնացել է, որ եթե ամերիկյան կողմը չկատարի դրանք, երկիրը կործանիչներ կգնի այլ վայրերից, կամ ինքը կպատրաստի:
«Եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա մենք այլ տեղից կգնենք: Մենք ինքներս կպատրաստենք », – ասել է նա: