Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում և Սոչիում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են հարձակումները ռեժիմի կողմից, որը հենվում է Ռուսաստանի աջակցության վրա: Ներկայում Ռուսաստանը չի կատարում Աստանայի և Սոչիի համաձայնագրերը: Մեր համբերությունն սպառվում է: Մենք Ռուսաստանին ասել ենք, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկավոր ենք համարում»,- ասել է Էրդողանը լրագրողներին օդանավում Սենեգալից վերադառնալիս: Նրա խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: