Իրաքում ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Անբար շրջանում։ Ենթադրվում է, որ խոսքը ռազմավարական Alenia C-27 Spartan-ի մասին է, որն արտադրում են ԱՄՆ-ում և Իտալիայում։ Ինքնաթիռն օգտագործում են ռազմամթերքի և մարդկանց տեղափոխության համար։
Տեղեկացվում է ամերիկյան 4 զինվորականների մահվան մասին։