Tuesday, 03 10 2023
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին
Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը
ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն
Ուղիղ․ Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոննայի համատեղ ասուլիսը
Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրանի արդարադատության փոխնախարարը Լևոն Բալյանի ուղեկացությամբ այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող ԻԻՀ ազատազրկված անձանց
Գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ. Հովհաննիսյան
Ստացվու՞մ է արդյոք, որ դուք ՀՀ գոյության մեջ իմաստ չեք տեսնում. Կոնջորյանն՝ ընդդիմությանը
Միտված չենք որևէ անբարյացակամ գործողության ՌԴ-ի կամ նրա ղեկավարի նկատմամբ. Արշակյան

Աղվան Հովսեփյանի տեղակալը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում

Արդարադատության նախարարությունը հրապարակեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը։

Մասնագիտական հանձնաժողովում երկու տեղ էլ հատկացված է հասարակական կազմակերպություններին, որոնցից ընտրվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:
Նախարարությունից տեղեկացրել են, որ թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

Հիմա հերթով անդրադառնանք, թե ովքեր են մասնագիտական հանձնաժողովի անդամները.


Անահիտ Մանասյանը արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն է։ Նա սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Հիմնական մասնագիտացումը հենց սահմանադրական իրավունքն է։ Գիտական հետազոտություն է իրականացրել սահմանադրական իրավունքի զարգացման արդի միտումները, սահմանադրական արդարադատությանն առնչվող հիմնախնդիրները, սահմանադրական մշակույթին վերաբերող հիմնահարցեր, մարդու իրավունքներ թեմայով։
2009-2013 թթ. աշխատել է Սահմանադրական դատարանում՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի օգնական։ 2012-ին ստաժավորում է անցել Հունգարիայի Սահմանադրական դատարանում։
2013-ից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։
2016-ից մինչ այժմ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Արթուր Ղամբարյանը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալն էր։ Հեղափոխությունից հետո Հովսեփյանի հեռանալուց հետո նա ևս հեռացավ համակարգից։ Մինչ այդ նա դատախազ էր։

Ղամբարյանը 1997-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2003-2006 թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում։ 2008-2012 թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի դոկտորանտուրայում։ 2006թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում, 2012-ին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2016-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։

Արմեն Մազմանյանը սահմանադրագետ է, նա, որպես դասախոս, աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հարվարդի համալսարանում, Կոլումբիայի համալսարանի իրավագիտության դպրոցում։ Ներկայումս պրոֆեսոր է Դյուքի համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցում։ Արմեն Մազմանյանը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընդգրկված չէր մասնագիտական հանձնաժողովում և փայլուն կերպով ցույց էր տալիս գործող Սահմանադրության խութերը։ Դրանք այդ ժամանակ, բնականաբար, հաշվի չառնվեցին։

Արսեն Թավադյանը փաստաբան է։ Նա 2011-2014 թթ․ ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ Նա մասնագիտացված է մասնավոր իրավունքի ոլորտում։ 2013-ից աշխատում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում` որպես դասախոս, 2009-ից առ այսօր «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ-ում իրավախորհրդատու է աշխատում։ Նա բավական երիտասարդ է, տնտեսագետ Աշոտ Թավադյանի որդին է։

Լևոն Գևորգյանը կրկին շատ երիտասարդ, կրկին փաստաբան է, ավարտել է Հայաստանի պետական համալսարանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Նա հանդիսանում է «Լեգելատա» իրավաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկերը։ Նրա մասին համացանցում շատ տեղեկություն չկա։

Տիգրան Մարկոսյանը իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ է, ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ Գիտական ուսումնասիրությունների ոլորտը՝ դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն, սնանկություն, իրավունքների պաշտպանության այլ ձևերին առնչվող հիմնահարցերն են։ 2010-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ է։ Նա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը մշակող աշխատանքային խմբի անդամ է եղել, ինչպես նաև 2017-2020 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամ։

ՀԿ ներկայացուցիչներից Կարեն Զադոյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է: Նրա 22-ամյա աշխատանքային փորձը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ է:

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողն է։ Նա 2011-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Մասնագիտությամբ ֆիզիկ է։ 2018-ին համակարգում էր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը մշակել էր Ընտրական նոր օրենսգիրքը, որն, ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, Ազգային ժողովը չընդունեց։

Ինչպես կարելի է նկատել՝ սահմանադրական բարեփոխումների այս մասնագիտական հանձնաժողովը բավական բազմազան է, ինչը չէր կարելի ասել 2015 թվականի հանձնաժողովի մասին։ 2015-ին մասնագիտական հանձնաժողովը բաղկացած էր բացառապես իշխանամետ, իշխանահաճո իրավաբաններից։ Հանձնաժողովի անդամներ էին ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Գեորգի Կուտոյանը, այդ ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և, իհարկե, Հրայր Թովմասյանը։
Թերևս դժվար չէ պատկերացնել, որ այդ ժամանակ իշխանությունը որևէ ոչ յուրայինի թույլ չէր տա այդ մասնագիտական հանձնաժողովում տեղ գտնել, ինչպես այս դեպքում, օրինակ, Աղվան Հովսեփյանի տեղակալ, հեղափոխությունից հետո բավական ընդդիմադիր հայացքներով հանդես եկող Արթուր Ղամբարյանն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում