Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մի քանի կարևոր մրցաշարերը:
Փետրվարի 7-8-ը Փարիզում կայանալիք Գրան Պրի հերթական փուլում Կարապետյանը հանդես չի գա վնասվածքի պատճառով, որը ստացել էր Թել-Ավիվի Գրան Պրիում: Նա վնասել է ձեռքը:
Ֆերդինանդ Կարապետյանը Իսրայելի Գրան Պրիում հասել էր եզրափակիչ, սակայն չմտավ տատամի վնասվածքի պատճառով և դարձավ արծաթե մեդալակիր: