Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Ինչ կատարվեց. ոստիկանության հատուկ գործողությունը

Համացանցում աշխուժորեն քննարկվում է նախօրեին տեղի ունեցած իրադարձությունը, երբ ոստիկանությունը հատուկ գործողությամբ բերման ենթարկեց թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի և կառավարության հանդեպ սուր քննադատությամբ դիրքավորված նախկին իշխող համակարգին հարող շրջանակների մի խումբ ներկայացուցիչների: Նրանք բերման էին ենթարկվել հատուկ գործողությամբ, ապօրինի զենք-զինամթերք, կամ թմրանյութ ունենալու կասկածանքով, սակայն հետո ազատ արձակվել՝ կասկածները չհաստատվելու առումով:

Նախկին իշխանության տարբեր խմբերը յուրայինների հանդեպ այդ քայլը բնականաբար դիտարկել են, այսպես ասած, քաղաքական հետապնդման համատեքստում՝ անելով այդօրինակ մեկնաբանություններ ու գնահատականներ, ինչը արդեն բավականին հայտնի և ավանդական մոտեցում ու պաշտպանական մարտավարություն է:

Այդուհանդերձ, դրանից զատ, հանրությանը հետաքրքրում են մի շարք հարցեր՝ կապված ոստիկանության գործողության հետ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ այդ գործողությունը գոնե առերևույթ նախկին իշխող համակարգին տվել է այդօրինակ գնահատականների եթե ոչ հիմնավոր փաստարկ, ապա գոնե հակաքարոզչության հերթական առիթ: Ըստ այդմ՝ հնչում են հարցադրումներ՝ ինչո՞ւ է տրվել այդ առիթը: Այստեղ անշուշտ ինքնին կասկածից վեր է այն, որ ոստիկանությունը պետք է, անկախ քաղաքական որևէ արձագանքի հանդեպ մտավախությունից, իրականացնի իր գործառույթը և, եթե ունի տեղեկատվություն որևէ անօրինականության մասին, ապա պետք է անի դրանից բխող անհրաժեշտ քայլեր: Եթե կատարվել է ոչ համաչափ և իրավաչափ որևէ գործողություն, ապա ոստիկանությունը պետք է տա նաև դրա պատասխանը: Բայց աներկբա է, որ իրավապահ համակարգը որևէ գործողություն անելիս չպետք է առաջնորդվի հնարավոր քաղաքական արձագանքների հանդեպ մտավախությամբ:

Միևնույն ժամանակ, հանրությունը համենայնդեպս ունի հարցադրման որոշակի հիմք, թե արդյոք տեղի ունեցածը որոշակիորեն մտածված և կազմակերպված հակակառավարական սաբոտաժ չէ՞ր, այն էլ բավականին խորհրդանշական տոնական օրով: Իր հերթին, հենց այդ օրվա հանգամանքը թերևս հիմք է տալիս ենթադրելու, որ այդօրինակ գործողությունը չէր իրականացվի առանց ոստիկանության պետի իրազեկման, իսկ նա էլ չէր գնա այդօրինակ գործողության հավանության՝ առանց ծանրակշիռ հիմնավորման: Այլապես կարող է ստացվել, որ սաբոտաժը հենց ոստիկանապետի ԺՊ-ի դեմ է: Հատկապես նկատի ունենալով այն, որ օրերս վարչապետ Փաշինյանի մոտ խորհրդակցությանը քննարկվել էր ոստիկանության ռեֆորմի արագացման հարցը, ու վարչապետը հայտարարել էր, որ չեն գնա հատվածական քայլերի և կկենտրոնանան համակարգային ընդգրկուն ռեֆորմն արագացնելու խնդրի վրա: Դա փորձագիտական շրջանակներում դիտարկվել էր նաև որպես ոստիկանապետի ԺՊ-ի հարցում կողմնորոշվելու և նրան որպես հիմնական պաշտոնակատար նշանակելու մտադրություն: Այդ համատեքստում էլ նաև հատկանշական է տեղի ունեցածը, որը հանրային որոշակի արձագանքներում թիրախավորում է նաև ոստիկանապետի ԺՊ-ին:

Այդ ամենով հանդերձ՝ նաև, ի վերջո, պետք է արձանագրել մի հանգամանք էլ, որ ոստիկանության օպերատիվ գործողություններն իրենց շարժառիթներով ու հետագա արդյունքով գործնականում ոչ միշտ են հանրության համար լինում ամբողջապես տեսանելի, շոշափելի ու նաև հաշվետվության ենթակա, և նախօրեին տեղի ունեցած ակցիան պետք է դիտարկել նաև թերևս այդ ելակետով՝ իհարկե դարձյալ դրանից բխող ամենևին ոչ միարժեք վարկածային տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում