Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

ԵԽԽՎ-ն իր իմիջը փոխելուն ուղղված բազմաթիվ ջանքեր է գործադրել

Այս օրերին, երբ ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթին ադրբեջանցի պատվիրակներն արձագանքել են հարձակումներով։ Իսկ Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է 1990թ. Բաքվում տեղի ունեցած ջարդերին։

Գաղտնիք չէ, որ նախկինում ԵԽԽՎ-ն ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ, և դա արտահայտվում էր նաև մեզ անակնկալի բերող բանաձևերի տեսքով։

Շատերն են հավանաբար հիշում, թե ինչպես 2015թ. ԵԽԽՎ-ն ընդունեց հակահայկական ձևակերպումներով բանաձև, որը վերաբերում էր Սարսանգի ջրամբարի շուրջը ստեղծված իրավիճակին։ Խնդիրն այն էր, որ նույն թվականի նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովն ընդունել էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը՝ ներառելով այն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ։

Նույն շրջանում ԵԽԽՎ-ում շրջանառվում էր Արցախյան կարգավորմանը վերաբերող հակահայկական ձևակերպումներով մեկ այլ բանաձև ևս, որը քվեարկության արդյունքում չընդունվեց։ Խոսքը վերաբերում է ԵԽԽՎ 2016թ. հունվարյան նստաշրջանում ընդգրկված «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևին, որը դատապարտում էր 2014թ. հայ-ադրբեջանական սահմանին և «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բռնության էսկալացիան, պահանջում հայկական զորքերի դուրսբերում և ռազմական ուժի կիրառման դադարեցում։

Արդյոք փոխվե՞լ է ԵԽԽՎ-ում վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ թավշյա հեղափոխությունից հետո, չէ՞ որ տարբեր միջազգային զեկույցներում արձանագրվում են մեր երկրում ժողովրդավարության, բազմակարծության, մամուլի ազատության մասին ձեռքբերումներ։

«Իրականում մի քանի գործոն կա, որոնք ազդել են ԵԽԽՎ-ի տրամադրվածության վրա։ Նախկինում, այսպես կոչված, խավիարային դիվանագիտության պատճառով կային բազմաթիվ պատգամավորներ, որոնք իրականացնում էին պրոադրբեջանական քարոզչություն։ Երբ այդ կծիկը բացվեց, շատերը դարձան զգուշավոր, և ընդհանուր առմամբ՝ ԵԽԽՎ-ն իր իմիջը փոխելուն ուղղված բազմաթիվ ջանքեր գործադրեց։ Կան, իհարկե, պատգամավորներ, որոնց կփորձեն կաշառել, սակայն նման ակնհայտ հակահայկական զեկույցներով խուսափում են հանդես գալ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ մենք ամեն ինչ փորձում ենք ներկայացնել մարդու իրավունքների համատեքստում։ Մասնավորապես՝ իմ ելույթը Բաքվի ջարդերի մասին առնչվում էր այն հակահայկական գծին, որն առկա է հենց Ադրբեջանում, երբ Եվրոպայի խորհրդի անդամ մի պետությունը մյուս անդամներին փորձում է ներկայացնել, որ դա ամբողջական շղթայի մի մաս է։ Նմանատիպ դեպքեր տեղի ունեցան, երբ քնած մարդուն սպանեցին, և սպանողը հերոսացվեց, կամ հիշում ենք, թե Թալիշի քաղաքացիական բնակչության հանդեպ ինչ տեղի ունեցավ։ Այո՛, ադրբեջանցիներն ուշադիր հետևում են իմ ելույթներին և փորձում անմիջապես հակադարձել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը նշեց, որ ինքը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են թիրախավորվում լրագրողները՝ հընթացս ներկայացնելով Հայաստանում մեդիայի ազատության ձեռքբերումները՝ ըստ Freedom House-ի։

Ադրբեջանցիներն էլ, ըստ մեր զրուցակցի, հակադարձել են, որ ամեն ինչ այնքան կատարյալ չէ, ինչպես ինքն է ներկայացնում։

Սրան ի պատասխան Էդմոն Մարուքյանը իր ելույթում շեշտել է, որ այն դեպքը, որը մեջբերել են ադրբեջանցիների՝ կապված նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի միջադեպի հետ, արդեն հնացած է, քանի որ պարոն Գաբրիելյանը ներկայումս ԱԺ պատգամավոր է:

Վաղը, ըստ Տաթևիկ Հայրապետյանի, նախատեսվում է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի հետ կապված քննարկում։

«Մեր բոլորիս ելույթները հնչում են մարդու իրավունքների համատեքստում, և այդ խոսքերը շատ ընկալելի են։ Իսկ Արցախի հարցը չի կարող համեմատվել այն բոլոր հարցերին, որոնք այստեղ քննարկվում են։ Այն բոլոր հակամարտությունների մեջ տարբերվում է իր բնույթով»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում