Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է սաուդյան Arab News հրատարակությունը:
Նախարարության տվյալներով՝ հիվանդացածները մի ընտանիքի անդամներ են Չինաստանի Հուբեյի նահանգից, որտեղ գտնվում է Ուհան քաղաքը, որտեղից սկսվել է վիրուսի տարածումը: Հիվանդացածների թվի մասին չի հաղորդվում, բայց նախարարությունում նշում են, որ նրանք գտնվում են կայուն վիճակում: Arab News-ը հավելում է, որ խոսքը վերաբերում է Մերձավոր Արեւելքում նոր վիրուսով վարակման առաջին դեպքերին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: