Սիրիական բանակը վերադարձրել է հսկողությունը Իդլիբի շրջանում գտնվող Մաարետ-ան-Նուման քաղաքի նկատմամբ, հաղորդում է РИА Новости-ն հղում անելով ռազմական աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով, կառավարական ուժերն ամրացնում են իրենց դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքում, իսկ ինժեներական զորքերն ականազերծման աշխատանքներ են տանում:
Մաարետ-ան-Նումանը գտնվում է Խամա-Հալեպ մայրուղու վրա եւ Իդլիբում ամրացած գրոհայիններին սնող կետ է համարվում, դրանով էլ կարեւոր է դառնում նրա ստրատեգիական նշանակությունը: