Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Ինչո՞ւ են գլուխները մտցրել «թավշյա միջոցները» ու մինչև հիմա նեյնիմ-նեյնիմ խաղում. դրանց բամբակով թափել հնարավոր չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, հերթական հարցազրույցն է տվել անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահը։ Անդրադառնալով իրենց քաղաքական ծրագրերին՝ նա նշել է, որ արտահերթ ընտրություններն իրեն շատ հավանական են թվում, և որ իր նախկինում մատնանշած «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը սկզբունքորեն կայացել է։ Ի՞նչ դիտարկումներ ունեք իր այս հայտարարությունների վերաբերյալ, ի՞նչ հնարավորություններ ունեն նախկին համակարգի ներկայացուցիչները։

Ներկայիս իշխանությունները  անընդհատ հայտարարում են, որ երկրում հիբրիդային պատերազմ է, բայց ես կասեի՝ ոչ թե հիբրիդային, այլ իրական պատերազմ է, թե՛ ներսից և թե՛ դրսից։ Մի կողմից թուրքն է, մյուս կողմից՝  կեղծ ընդդիմադիրները։ Ներսից մեր ժողովրդին պատերազմ  հայտարարածները իրենց գործունեությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցում են դրսից մեզ պատերազմ հայտարարած թուրքերին։  Թուրքի նպատակն է մեր մարտական ոգին կոտրելը, ինչն էլ կատարում են ներսի թշնամիների օգնությամբ։

Նրանք տիրապետում են մեր ժողովրդից թալանած հսկայական ռեսուրսների, որոնց օգտագործմամբ  կարողանում են հանրային կարծիք ու օրակարգ ձևավորել։ Բայց այդ բոլորը կեղծ են։ Իրենք գրագետ, կրթված վարձկաններ ունեն, որոնք շատ վտանգավոր են։ Մի խելոք մարդ ասել է՝ զգուշացեք կրթված սրիկաներից, նրանք անհամեմատ ավելի վտանգավոր են։ Ներսից հաշիշի նման դոզավորված դանդաղ քայքայում են հանրության դիմադրությունը, կազմաքանդում են մեր մարտական պատրաստությունն ու ազգի ոգին։ Նրանք ներսից անընդհատ քաոս են փորձում ստեղծել՝ իբրև թե իշխանությունները իրավիճակին չեն տիրապետում։ Իրականում իշխանությանը վտանգ չի սպառնում մինչև հերթական ընտրությունները։ Ովքե՞ր են մեր անվտանգության շահերին սպառնացող կեղծ օգտատերերը, որոնց վերջերս հայտնաբերեցին, իհարկե՝ նախկին համակարգի ներկայացուցիչները։ Մեր երկրին ամենաշատը սպառնում է   տեղեկատվական անվտանգությունը։ Մենք մեր ժողովրդին պետք է կարողանանք բացատրել, որ փողն իրենց ձեռքին է, ու վարձկանների միջոցով կեղծ ինֆորմացիա են տարածում։ Ժողովուրդը պետք է հարցին խելացի մոտենա, թացն ու չորն իրարից տարբերի։ Թող սուտը լսեն, բայց իմանան ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Նիկոլը բարեփոխումներ իրականացնելու մեծ ցանկություն ունի, բայց իր շուրջը հավաքվածները այդ հնարավորությունները նրան չեն ընձեռում։ Իր կողքը հավաքվածները արդյունավետ առաջընթացի ինստիտուցիոնալ գաղափարներ չունեն, նրանք  խորապես չեն ըմբռնում, պատկերացում չունեն այն մասին, թե ինչ կերպ է  հնարավոր վերափոխել մեր երկիրը։ Քաղաքական դաշտը դեռ մակերեսային փնտրտուքների մեջ է ու չի ճանաչում ռեալ իրականությունը։ Գլուխները գցել են՝ թավշյա, ի՞նչ թավշյա, եթե  հեղափոխություն է, ապա ենթադրվում է, որ ախոռները կեղտից պետք է մաքրվեն։ Բամբակով դրանց մաքրել  հնարավոր չէ, ավելով ու երկաթով պետք է քերես թափես։ Եթե ախոռների կեսը մաքրես, մյուս կեսը՝ ոչ, վարակը նորից կտարածվի։

– Բայց տպավորություն է, որ իշխանություններն իրավիճակի լրջությունը չեն պատկերացնում, իրենց մեջ «արթուրվանեցյաններ» են պահում,  հեղափոխությունից շուրջ երկու տարի անց շարունակում է պաշտոնավարել Հրայր Թովմասյանը։

– Այո՛, ճիշտ եք, իրավիճակի լրջությունը չեն պատկերացնում։ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի գոյությունը չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանի նոր իրողություններին։ Նրանք կեղծիքով են ընտրվել, ապօրինի են։ Իսկ եթե ապօրինի կառույց է հայտնվել երկրի կենտրոնում, և իշխանության գլխին կանգնած կառույցը չի համապատասխանում այդ իրողություններին, պետք է հենց առաջին օրվանից մաքրվեր։ Ինչի՞ թողեցին այսօրվա, ինչու են նեյնիմ-նեյնիմ խաղում, կեղծիքների մեջ թաղված մարդն այնտեղ ինչ գործ ունի։ Հեղափոխության էությունն այն էր, որ կաբինետները պետք է կոռումպացված չինովնիկներից մաքրվեին։ Իսկ իրենք դա կիսատ-պռատ են անում, մտածում են, որ կաշառակեր թալանչիները պետք է վերափոխվեն ու իրենց ուզածը դառնան։ Քոչարյանի հարցազրույցներին ես լուրջ չեմ վերաբերվում, ինքն ընկել է  ծուղակը, պետք է ինչ-որ բաներ ասի, բայց ոչնչի չի հասնի։ Ինքը վաստակել է ժողովրդի ատելությունը, ու հիմա հետվերադարձ չկա։ Նրանց էությունն արդեն բացահայտված է ՝ իշխանությունը օգտագործել են որպես միջոց իրենց ու յուրայիններին հարստացնելու համար։ Ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հիշում է, թող մոռանան վերադարձը։ Նույնիսկ եթե Նիկոլի իշխանությունն էլ հրաժարական տա, իրենք հետ չեն գա, ուրիշ ուժեր կգան։ Իրենք ներքին թշնամու անուն են հանել։ 10-15 տարի առաջ ես նրանց անվանում էի  թրքատիպ հայեր, նրանց մեջ մոնղոլ-թաթարական գեն է հոսում, ու փորձում են անընդհատ ժողովրդին թալանել, նսեմացնել, կոտրել մեր մարտական ոգին, բայց իրենց չի հաջողվի, իրենք փոքրամասնություն են, ու ժողովուրդն իրենց շան տեղ չի դնում։

– Իշխանություններն էլ իրենց մեղմ թավշյա մեթոդներով շատերի մեջ հիասթափություն են առաջացնում։ Նույնիսկ այն ուժերը, որոնք իրենց աջակցում էին, այժմ մեղադրում են անվճռականության մեջ։

– Իշխանությունները շատ հարցերում քաղաքական դաշտը լավ չեն տեսնում, հաճախ այնպիսի կադրերի են նշանակում, որ պարզապես խայտառակություն է։ Այս մարդիկ կադրեր չունեն, բայց ամբիցիոզ են։ Ուրիշ կուսակցություններից իրենց հավատարիմ մարդկանց ասպարեզ չեն բերում, եթե մեկը 50-ն անց է, ասում են՝ բիձա է, մեզ պետք չէ։ Իսկ ջահելների մեջ շատերը պատեհապաշտ, կարիերիստներ են։ Շատ հանգիստ իրենք կարող են կաշառակեր դառնալ, հիմա էլ կաշառք կա, բայց շատ զգույշ են վերցնում։ Նրանք, ովքեր հայտարարում են, թե նոր իշխանությունների մեջ կաշառակերություն չկա, չարաչար սխալվում են։ Պարզապես հիմա շատ զգույշ են գործում, շատ հաշվարկված։ Չունեն համակարգ. գաղտնիքը կադրերի, համակարգի, ճիշտ որոշումներ կայացնելու մեջ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում