Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Քիչ առաջ ընդլայնված աշխատանքային հանդիպում անցկացրեցի ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի համապատասխան վարչություններից ներկայացուցիչներ, խորհրդականներ:
Օրակարգում երկու հիմնական հարց կար.
▶ Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում,
▶ Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում,
📌 Առաջին մասով, տեղեկացնում եմ, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/769754256868726