ԱՄՆ կոնգրեսականները պատրաստ են որպես վկա լսել նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Ջոն Բոլթոնին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ կոնգրեսականների մեծ մասն այդ որոշմանն է հանգել նրանից հետո, երբ մամուլում Բոլթոնի գրքից տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Թրամփը շանտաժի է ենթարկել Ուկրաինային: Մինչ այդ Հանրապետական կուսակցության անդամները, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանի վերին պալատում, միանշանակ դեմ էին վկաներին կանչելուն:
Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մակկոնելն արդեն խոստովանել է, որ կուսակցությունում չեն բավականացնում Բոլթոնին հրավիրելը մերժելու համար: Վկաներին հրավիրելու գործընթացը սկսելու դեպքում իմպիչմենտի մասին քննարկումները կձգվեն մինչեւ փետրվար:
Բոլթոնի գրքից հատվածներ էին տպագրվել The New York Times-ում հունվարի 26-ին: Նախագահի նախկին օգնականի խոսքերով, 2019-ի օգոստոսին նախագահը շանտաժի է ենթարկել Ուկրաինային, պահանջելով օգնել Ջո Բայդենի որդու գործի հետաքննությանը: Հրաժարվելու դեպքում սպառնում էր Կիեւին զրկել դրամական օգնությունից: Նշվում է, որ միայն անցած տարվա սեպտեմբերին սառեցվել է ամենաքիչը 250 մլն դոլար: