Ես հեռախոսային կամ առերես կամ գրավոր որևիցե խոսակցություն չեմ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։
Վերջինս լրագրողներին հորդորեց հանրային դիսկուրս չներմուծել ակնհայտ գռեհիկ սուտը, որը Լարիսա Մինասյանի խոսքով միտված է նվաստացնել հանրությանը. «Հիմա ինչ-որ անձինք փորձում են «բացատրել» մեր հանրությանը, որ էդ դուք չեք, էդ ինչ-որ էնտեղ մեկնա, որ իշխում է։ Դա բացի սուտ լինելուց նենգափոխություն է, որ բացի տհաճ ու սարսափելի լինելուց ուրիշ բան չունեմ ասելու»,-ասաց Լարիսա Մինասյանը։