Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր 2020 թ. առաջին նիստն է գումարելու: Այսօրվա նիստում քննելու են հերթական պաշտոնյային: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնյան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը 6 ամիս գործունեություն ծավալելուց հետո դիմեց ԱԺ-ին՝ հանձնաժողովի գործունեությունը ևս վեց ամսով երկարաձգելու համար: