Մենք արդեն հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ից Facebook սոցիալական ցանցն անհասկանալի պատճառներով արգելափակել էր ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկու անձնական էջը: Ինչպես քիչ առաջ հայտնեցին նրա մամուլի պատասխանատուները, անձնական էջը վերականգնվել է, այն գործում է նորմալ ռեժիմով: Դա արվել է այն բանից հետո, երբ գործարարի ազգականները փաստթղթեր են ներկայացրել` ապացուցելու, որ արգելափակված էջն իրականում պատկանում է Խոդորկովսկուն: Եվ սա այն դեպքում, երբ գործարարի կոմղնակիցներին անչափ անհրաժեշտ է այս էջը` դեկտեմբերի սկզբին երկրորդ դատավարության վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ տեղեկություն տարածելու համար: