Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվելու: Ստամբուլի «UNIQ Gallery» ցուցասրահում «BridgingStories II» (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փետրվարի 7-ը:
«Ակոս» թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պետք է երկու ժողովուրդների միջև խաղաղությունը և հույսը խորհրդանշեն:
2019-ի օգոստոսին Դիլիջանում տեղի է ունեցել «BridgingStories II»-ի հայաստանյան ցուցադրությունը:
Նշվում է, որ դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ տեղի է ունեցել այս նախագծի 1-ին մասը (BridgingStories)։ Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ՝ լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանն ու Սաբիհա Չիմենը: