Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Արիկ Սաղաթելյան, Արթուր Վանեցյան․ ովքեր են հայկական և ռուսական ԶԼՄ-ներում պատվիրում վարչապետի «հոգեկան առողջության» մասին կեղծ հոդվածներ

Տևական ժամանակ է՝ հայկական որոշ լրատվամիջոցներ տարածում են կեղծ տեղեկություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության մասին։ Տեղեկատվության ստուգման կենտրոնն արդեն իսկ առիթ ունեցել է հերքելու նմանօրինակ մի հրապարակում՝ ցույց տալով, որ դա պարզունակ խաբեություն է։

Նմանատիպ հոդված է հեղինակել նաև ռուսական «Новые Ведомости» լրատվական կայքը։ Անդրադառնալով տարբեր երկրների ղեկավարների առողջական խնդիրներին՝ լրատվամիջոցը նշում է նաև, թե Նիկոլ Փաշինյանի մոտ ևս առկա է «սուր նևրոզ»։ Հղում անելով տելեգրամյան իր աղբյուրին՝ կայքը հայտնում է, թե «Նիկոլ Փաշինյանին բուժում է Ցոլակ Հակոբյանը՝ Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկը»։ Այս հրապարկումը տեղ է գտել նաև հայկական մեդիատիրույթում: Տեղեկատվության սկզբնաղբյուր է հանդիսանում Նիկոլայ Տեր-Ալաբյան անունով կեղծ օգտատերը։ Այս տեղեկատվությունը տարածող ռուսական և հայկական լրատվամիջոցները, փաստորեն, օգտվում են կեղծ օգտատիրոջ հրապարակումներից, որոնցում առկա չէ որևէ փաստ։

Այս գաղափարն ակտիվորեն տարածում են այսպես կոչված՝ ընդդիմադիր ֆեյսբուքյան օգտատերերը՝ «Ադեկվատներ», «ՎԵՏՕ», «Անտիֆեյք»՝ իրենց անհատական հաշիվներում կամ իրենց հովանավորությունը վայելող լրատվական կայքերում։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ վարչապետի առողջական վիճակի մասին սուտ լուրերը նոր չեն. «Առաջին անգամ այդպիսի լուր մենք արձանագրել էինք 2019 թվականի սեպտեմբերին, և դրանից հետո այս կեղծիքը պարբերաբար տարածելու փորձեր են արվել։ Որոշ դեպքերում հաջողվել է, իսկ որոշներում էլ՝ կարողացել ենք կանխել»։

Ինչ վերաբերում է միտումներին և այն տարածող շրջանակներին, ապա, ըստ մեր զրուցակցի, վարչապետը ինքն է անդրադարձել այս հարցին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ. «Մասնավորապես, այսպես կոչված հիբրիդային հեղաշրջման փորձերի մասին խոսելով, Փաշինյանը ուրվագծել էր սխեման. «Լրատվական գրոհով, տասնյակ միլիոն դոլարներով ցածրացնել վարչապետին ու նրա ընտանիքին․․․ հետո ավելի վատ լուրեր կտարածվեն, կասեն, որ ՀՀ ղեկավարությունը, առողջական վիճակի բերումով, ի վիճակի չէ կառավարել երկիրը»։ Ինչպես տեսնում ենք՝ առողջական վիճակի մասին սուտ լուրերը այս ամբողջ արշավի մի օղակն է միայն»։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով այս տեղեկությունների հրապարակմանը, գրել է. «Փաստորեն հաստատվեցին, որ Փաշինյանի «առողջական վիճակի» մասին կեղծ տեղեկություններ տարածելու պլան իսկապես եղել է։ Վանեցյանն իր գրառման մեջ այստեղ էլ իրեն վառեց՝ ակնարկելով «առողջության» հիմքով վարչապետին պաշտոնանկ անելու անհրաժեշտության մասին։ Այդ դեպքում, կարծեք թե, ճիշտ է դառնում նաև Դանիել Իոաննիսյանը, որ հայտարարել էր, թե Փաշինյանի «հոգեկան անառողջության» հայտնի կեղծ թուղթը տարածվում էր ԱԱԾ-ի կողմից, երբ տնօրենը Վանեցյանն էր։ Այժմ «ախտորոշումը» մեղմվել է «նևրոզ»։ Մնում է հասկանալ, թե ով է եղել այս ֆեյք լուրի տարածողը Հայաստանից։ Բայց դա կլինի, եթե ԱԱԾ ունենանք։ Իսկ ԱԱԾ չունենալը առաջին հերթին պետք է մտահոգի պարոն Փաշինյանին՝ հանուն բոլորիս ու մեր երկրի անվտանգության»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի առողջության մասին մամուլի հրապարակումներին, ասաց. «Ես չգիտեմ, թե կոնկրետ այս պահին ով է այդ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածման գաղափարը ՀՀԿ-ի հայտնի PR-շիկներից մեկինն էր, և որն իրականացնում էր Արթուր Վանեցյանը»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Արթուր Վանեցյանը կարող է ավելի երկար մնար իր պաշտոնում, եթե նմանատիպ գործունեությամբ չզբաղվեր. «Երբ ուսումնասիրում ենք Վանեցյանի վերջին դրույթներից մեկը՝ առ այն, որ իշխող կուսակցությունը պետք է վարչապետի այլ թեկնածու առաջադրի, մենք կտեսնենք, որ դա ընդհանուր իրենց գիծն է։ Իրենք հանրությանը փորձում են ամեն կերպ «կերակրել»՝ իբրև վարչապետը վտանգավոր է հանրության համար, հոգեկան առողջության խնդիրներ ունի ու այդկերպ փորձեն նվազեցնել վարչապետի վարկանիշը։ Նորից եմ կրկնում՝ հիմա չգիտեմ՝ դա ով է անում, բայց կային հավաստի տվյալներ, որ դա անում էր Արթուր Վանեցյանը՝ Արիկ Սաղաթելյանի գաղափարով, և դա արվում էր ԱԱԾ-ի ու որոշ քրեական հեղինակությունների համատեղ ջանքերով»։

Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցում այդօրինակ բովանդակությամբ հոդվածի տեղ գտնելուն, Իոաննիսյանն ասաց, որ դրան մեծ ուշադրություն դարձնել պետք չէ, քանի որ այն կեղծ լրատվամիջոց է. «Այնտեղ նյութ պատվիրելն առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում, փողին մուննաթ, կարող են վճարել՝ տակն էլ գրեն «Շնորհավոր Ամանոր և Սուր ծնունդ»»։

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ ազդեցություն է թողնում այդօրինակ կեղծ լուրերի հրապարակումը։ «Մեր պատվիրած ուսումնասիրությունները վկայում են, որ գործնականում դրանք համարյա ազդեցություն չեն թողնում։ Մարդիկ մի փոքր այլ իրականությունում են ապրում, այդ PR-շիկները դեռևս հին իրականությունում են»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում