«Արդեն մեր աշխատանքի բնույթն է դարձել մարզում բողոքի ակցիաները, ճանապարհ փակելը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ իր անձով չեն պայմանավորված այդ բողոքի ալիքները, պարզապես մամուլում է այդպես ներկայացվում և «չեղած տեղից դժգոհության ալիքներ են բարձրացնում մարզում»։
Մարզպետից հետաքրքրվեցինք՝ ՔՊ-ի շարքերում վարչապետի այլ թեկնածու տեսնո՞ւմ են՝ ինչպես նրանք հորդորել էր ԱԱԾ նախկին տնօրենը։ Գարիկ Սարգսյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել այդ հարցին։
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի գրիչի պատմությանը և պատասխանելով հարցին՝ գրիչ նվիրելը արդյոք քծնանքի նշան է, պատասխանեց.«Եթե դու ընդունում ես, այլ ոչ թե դա զոռով են նվիրում քեզ, դա ինչու չէ կարելի է համարել քծնանքի նշան»։