Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Հեղափոխությունը պարտություն կկրի մարդկանց գլուխներում՝ եթե դրա չափանիշը Քոչարյանի բանտում լինել կամ չլինելը լինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին, վստահություն է հայտնել, որ առաջիկայում այն կհանգուցալուծվի։ Հեղափոխության աջակից ուժերը վերջին օրերի ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնում ստեղված իրավիճակի վերաբերյալ՝ ընդհուպ նշելով, որ ՍԴ ճգնաժամը չլուծելու դեպքում հեղափոխությունը կվիժեցվի։

Առաջիկայում ՄԻԵԴ-ը կարծիք է ուղարկելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, և ՍԴ-ն միանգամից շարունակելու է Քոչարյանի գործով լսումը։ Հավանական է, որ կայացնելու է որոշում այն մասին, որ Մարտի 1-ի գործով Քոչարյանը չի կարող դատվել։ Թերևս հենց սա է պատճառը, որ Քոչարյանի փաստաբանական թիմն անվերջ ինքնաբացարկներ ներկայացնելով, իսկ վերջերս առհասարակ դատական նիստերին չներկայանալով, անհարկի ձգձգում է դատավարությունը։ Եվ առհասարակ՝ բուն դատավարության մասին առայժմ խոսք անգամ չկա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հեղափոխությունը պարտություն կկրի կամ չի կրի մարդկանց գլուխներում։ «Եթե մարդկանց գլխում կա միտք, որ եթե Քոչարյանն ազատության մեջ է, ուրեմն հեղափոխությունը պարտված է, իսկ եթե նստած է՝ ուրեմն հաղթել է, դա արդեն հեղափոխության պարտություն է։ Ես մտածում եմ, որ մարդկանց գլուխներում այլ որակի մտքեր պետք է լինեին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում։ Դա չի նշանակում, որ նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է պատասխան տա իր գործունեության համար, բայց երբ հեղափոխության ամբողջ լինել-չլինելը, հաղթել-չհաղթելը բերում կապում են ինչ-որ մեկի նստել չնստելու հետ, եթե մենք հասել ենք նրան, որ հասարակության գլուխներում սա է չափանիշ դարձել՝ դա արդեն պարտության նման մի բան է։ Բայց ոչ թե հեղափոխության պարտությունն է, որովհետև այն հաղթել է 2018-ի ապրիլ-մայիսին, սա ապագայի մարտահրավերների հանդեպ պարտություն է։ Մենք ինչո՞վ ենք մտածում, երբ սահմանում ենք այդպիսի չափանիշներ, ասենք՝ իքս մարդը բանտում է, ուրեմն հաղթել ենք, դրսում է՝ ուրեմն պարտվել ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծմանը, ապա, ըստ մեր զրուցակցի, հարցը կախված է նրանից, թե ինչ քայլեր է անելու իշխանությունը. «Նիկոլ Փաշինյանը գուցե ինքը ներկայացնի, կամ մարտավարական նկատառումներից ելնելով՝ դա չի անում, բայց ամեն ինչ էլ հնարավոր է՝ կախված նրանից, թե իշխանությունն ինչ գործիքակազմ ու մեթոդաբանություն է ընտրում այդ խնդիրն իրականացնելու համար»։

Հակոբ Բադալյանը նշեց՝ իշխանությունը հայտարարում է, որ իրավական ճանապարհով հանգուցալուծման է գնում, իսկ դա ամենաբազմազան գործիքներն է ենթադրում. «Իհարկե, ցանկացած իրավական ճանապարհով հանգուցալուծում զերծ չէ այլ հնարավորություններ կիրառելուց, որոնք կնպաստեն այդ ճանապարհի արդյունավետությանը։ Չգիտենք՝ վարչապետի ասած շուտովն ինչ է նշանակում, համենայնդեպս, ունենք երեք պրոցես՝ վաղ կենսաթոշակի մասին օրենքն է, մյուսը Սահմանադրության փոփոխության պրոցեսն է և մյուսը՝ Հրայր Թովմասյանի շուրջ քրեական գործերն են՝ մեկը անմիջապես ՍԴ նախագահ դառնալու առնչությամբ, որի մասին նաև վարչապետը խոսեց՝ այն որ կեղծիք է տեղի ունեցել։ Եվ մյուսը՝ նոտարական գրասենյակների՝ նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին է վերաբերում։ Ես չգիտեմ՝ արդյոք իշխանություններն ունե՞ն չորրորդ ուղղություն, բայց մենք ունենք երեք ուղղությունները։ Չգիտեմ՝ այդ երեքից որի՞ մասով է վարչապետը դիտարկում այդ «շուտով» հանգուցալուծումը։ Եվ նաև չենք կարող բացառել, որ լրագրողների հարցին պարզապես կարճ պատասխան է տրվել, բայց դա ամենևին չի ենթադրում որևէ արտառոց զարգացում մոտ ժամանակահատվածում»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ չենք կարող միանշանակ պնդել, որ ՍԴ ճգնաժամն առաջիկայում կհանգուցալուծվի, որովհետև մինչ այժմ գործադրված ջանքերն ապարդյուն են եղել, իսկ վարչապետը «վա-բանկ» չի գնա ու Հրայր Թովմասյանին քրեական որևէ գործով կալանավորելու քաղաքական որոշում չի կայացնի։ «Անցած տարվա մայիսից իշխող քաղաքական ուժը ցանկանում է ՍԴ կազմի փոփոխության հասնել ու իր համար ցանկալի կազմ տեսնել։ Դա չի հաջողվում ո՛չ իրավական, ո՛չ քրեական ճանապարհով։ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, ու ՍԴ նախագահի կալանավորումը, Վենետիկի հանձնաժողովի աչալրջության պայմաններում, Հայաստանին ձեռնտու չէ, մեծ աղմուկ կբարձրանա ու չգիտենք, թե ինչ զարգացումներ կունենա, կարող են լինել նաև պատժամիջոցներ։ Մնում է միայն Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու տարբերակը՝ միավորելով Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանին, բայց դա էլ մինչև ամառ գործնականում հնարավոր չէ, իրավական ճանապարհով՝ լավագույն դեպքում աշնանն է հնարավոր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այս պահի դրությամբ հստակ է, որ ՍԴ նախագահը հրաժարական տալու միտում չունի, և չեն ընդունում նաև վաղ կենսաթոշակի անցնելու ԱԺ ընդունած օրինագիծը. «Ուստի պնդել, որ հարցն առաջիկայում լուծում կստանա՝ տեղին չէ։ Եվ կա նաև հետևյալ հարցը։ Այո՛, փետրվարի վերջին Վենետիկի հանձնաժողովից պատասխան կգա, եթե չեմ սխալվում՝ մարտի վերջին էլ ՄԻԵԴ-ից կգա պատասխան այն հարցադրմանը, որ Սահմանադրական դատարանն էր ուղղել՝ կապված երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին։ Եթե այնտեղից որոշում եղավ, որ այդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դրա հավանականությունը բավականին մեծ է, ապա ենթադրում եմ, որ ՍԴ-ն հիմք ընդունելով այդ խորհրդատվական կարծիքը, երկրորդ նախագահին առաջադրված հոդվածը կհամարի ոչ սահմանադրական։ Եվ այո՛, մենք տեսնում ենք, որ դատական գործընթացն անընդհատ հետաձգվում է, երևի հենց այդ պատասխանին են սպանում»։

Արմեն Բադալյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե հեղափոխությունը կպարտվի, եթե ՍԴ ճգնաժամը լուծում չստանա։ Ըստ նրա՝ հեղափոխությունը պարտվել է, որովհետև իշխանության եկած թիմը չի առաջադրել Հայաստանի զարգացման տեսլականը. «Ի վերջո՝ հեղափոխական Հայաստանը 5-10 տարվա ընթացքում ինչպիսի պետություն պետք է լիներ, ինչպիսի կառավարման համակարգ պետք է ունենար, ինչպիսի դատաիրավական բարեփոխումներ պետք է լինեին։ Մնացած ամեն ինչ վարչապետի անձնիշխան համակարգի ձևավորման գործընթաց էր։ Հայաստանը չի տվել նաև իր արտաքին քաղաքականության հայեցակարգը, մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ում ու միջազգային այլ հարթակներում քվեարկությունները շարունակվում են նույն ոգով, ներդրումներ, որպես այդպիսին, ևս չկան, կրկնում եմ՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ չկան։ Հեղափոխությունը պարտվում է այսպիսի բաներից ելնելով և ոչ թե կոնկրետ Սահմանադրական դատարանի թնջուկի չհանգուցալուծմամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում