Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ընտրություն «նաղդ» status-quo-ի և «նիսյա» կարգավիճակի միջև

Այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է, կա և թերևս մնալու է Հայաստանի բոլոր իշխանությունների «աքիլլեսյան գարշապարը», հատկապես արտաքին աշխարհի հետ հարաբերության առումով, թերևս աներկբա է:

Կարծես թե աներկբա է նաև այն, որ Ղարաբաղի հարցն այժմ հայտնվել է մի փուլում, երբ զարգացումները բավական ակտիվ են և նաև՝ Հայաստանի շահի տեսանկյունից բավական մտահոգիչ: Նաև աներկբա է, որ այդ իրավիճակը անխուսափելի էր լինելու՝ նկատի ունենալով վերջին երեք-չորս տարիների ներքաղաքական զարգացումները:

Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվության և այդ ակտիվության մտահոգիչ վեկտորների մասին վկայությունների պակաս կարծես թե չի զգացվում:

Բանն այն է, որ կարգավորման այն մոտեցումները, որոնք սեղանին են ամենևին չեն ենթադրում Ղարաբաղի նվիրաբերում Ադրբեջանին կամ Ղարաբաղի գոյություն Ադրբեջանի կազմում: Խնդիրը բոլորովին այլ է, իսկ ավելի կոնկրետ այն, որ այդ մոտեցումները պարզապես չեն տալիս Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման տեսանելի բանալի: Իսկ եթե խնդիրը Ղարաբաղն է, ապա հակամարտությունը կարգավորված կարելի է համարել միայն այն դեպքում, երբ լուծվում է կարգավիճակի հարցը: Եթե կարգավիճակի հարցը չի լուծվում, ապա փաստացի ստացվում է, որ լուծված բոլոր հարցերը այլ խնդիրների լուծում են ենթադրում, բայց ոչ երբեք Ղարաբաղի խնդրի: Մինչդեռ խնդիրը նրանում է, որ Հայաստանը մինչ այդ, այսինքն՝ մինչ կարգավիճակի հստակ լուծումը, զիջում է այն տարածքները, որոնք այսօր ապահովում են Ղարաբաղի անվտանգության գոտին: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը խաղում է հենց այս իրավիճակի վրա, այն ներկայացնելով իբրև այնպես, թե տալիս ենք այդ տարածքները, սակայն Ղարաբաղը մնում է և Ադրբեջանի կազմում չի հայտնվում և նույնիսկ իրավունք է ստանում անցկացնել կարգավիճակի հանրաքվե: Մինչդեռ ինչպես է այդ իրավունքը ստանում, ով է այդ իրավունքի երաշխավորը լինելու, ինչ պայմաններում և մասշտաբներում է լինելու այդ հանրաքվեն կամ պլեբեսցիտ կոչվածը՝ որևէ մեկին հայտնի չէ: Խնդիրը հենց սա է, ոչ թե Ղարաբաղը նվիրել-չնվիրելը:

Ղարաբաղ նվիրելու մասին խոսելն այսօր պարզապես դուրս է իրականությունից, քանի որ այդպիսի հարց նույնիսկ Ադրբեջանը երևի թե չի դնում, քանի որ արդեն վաղուց հասկացել է, որ ամենևին պետք չէ Ղարաբաղ պահանջել Հայաստանի իշխանությունից, այլ պետք է ուղղակի հասնել նրան, որ Հայաստանը զրկվի ռազմավարական անվտանգության տարածքներից, իսկ Ղարաբաղը հայտնվի օդում: Հետո արդեն այդ օդում հայտնված Ղարաբաղին տեր կանգնելն Ադրբեջանի համար կդառնա տեխնիկայի հարց՝ կամ դիվանագիտական, կամ դեմոգրաֆիական, կամ էլ ծայրահեղ դեպքում՝ ռազմական տեխնիկայի հարց, քանի որ մինչ այդ Հայաստանը զրկված կլինի անվտանգության կենսական դիրքերից:

Սերժ Սարգսյանը 2009 թ. իր ունեցած ելույթներից մեկում status-quo-ն համարեց պոռոտախոսություն: Միգուցե իսկապես «անիրատեսական» է status-quo-ն պահպանելը, սակայն եթե ընտրությունը «նաղդ» status-quo-ի և «նիսյա» կարգավիճակի միջև է, ապա այստեղ արդեն հասկացությունները հավասարապես դառնում են կամ իրատեսական, կամ պոռոտախոսական, որովհետև ինչքան ստատուս քվոն պահելն է դժվար ու անհեռանկար թվում, նույնքան անհեռանկար և դժվար է թվում ինչ-որ տասնամյակ անց որևէ կարգավիճակի հասնելու հնարավորությունը: Եվ միգուցե հենց այս շոշափելի հավասարությունից խուսափելու համար է, որ Սերժ Սարգսյանը խնդիրը փորձում է տեղափոխել նվիրել-չնվիրելու վիրտուալ հարթություն, երբ արդեն ցանկացած այլընտրանք, ցանկացած այլ տարբերակ ստանում է ձեռքբերման երանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում