ԱՄՆ սենատի ներկայացուցիչները պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարք» նախագիծը քննադատող նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին։ Նամակի տեքստը հրապարակել է սենատոր Քրիս Վան Հալենը Twitter-ի իր էջում։
Նամակը ստորագրել են ամերիկյան սենատի տասներկու անդամներ։ Նրանք անհանգստություն են հայտնել այն առթիվ, որ «դարի գործարքը» միակողմանի է և Պաղեստինի մասնակցություն չի նախատեսում։
Սենատորի կարծիքով, Թրամփի առաջարկած ծրագրի իրականացումը կնշանակի միջազգային իրավունքի անտեսում և կոտնահարի Պաղեստինի ինքնորոշման իրավունքը։ Գործարքի պայմանները Իսրայելին Հորդանան գետի արևմտյան ափի լիակատար կամ մասնակի բռնակցման հնարավորություն են տալիս։