Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տունը նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարության է տարածել։
Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը, Լիբիայում խաղաղության հասնելու հեռանկարները, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև իրավունքների վեճի հանգուցալուծման կարևորությունը։
Դոնալդ Թրամփը նաև ցավակցել է Էրդողանին Էլազըղում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։