ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել «դարի գործարքով» առաջարկվող Պաղեստինի և Իսրայելի սահմանները: Համապատասխան քարտեզը նա հրապարակել է Twitter-ի իր էջում:
«Այսպիսի տեսք կարող է ունենալ ապագա Պաղեստին պետությունը՝ արևելյան Երուսաղեմի հատվածում ունեցած մայրաքաղաքով»,- ասվում է հրապարակման մեջ:
«Դարի գործարքով» ենթադրվում է Պաղեստինը միացնել երկու մայրուղիներով՝ սահմանային անցումներով դեպի Հորդանան և պաղեստինյան Գազայի հատվածին երկու մեծ տարածք ավելացնել Եգիպտոսի սահմանի երկայնքով: Ըստ հրապարակված քարտեզի, Իսրայելի տարածք են հանդիսանում նաև սիրիական Գոլանի բարձունքները:
Ավելի վաղ, հունվարի 28-ին, ԱՄՆ-ը հրապարակել է Իսրայելի և Պաղեստի միջև հակամարտության լուծման «դարի գործարքի» տեքստը: Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել են դրա պայմանները:
هذا ما قد تبدو عليه دولة فلسطين المستقبلية بعاصمة في أجزاء من القدس الشرقية. pic.twitter.com/CFuYwwjSso
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 28, 2020