Լուրեր
Հեղաշրջման ձգտող մասնատված ուժերի ողնաշարը հիմնահատակ կջարդենք ու կոչնչացնենք

«Մեր բանակը պատվով իրականացրել և իրականացնելու է իր առջև դրված առաքելությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահություն հայտնեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Արման Բոշյանը՝ հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ շնորհավորելով զինվորներին և սպաներին՝ նրանց մաղթելով մարտունակություն, առողջություն և խաղաղություն:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես ՍԴ շուրջ ճգնաժամի առկայությանը՝ Ա. Փամբուխչյանը նշեց, որ այդ հարցը իր լուծումը կստանա միմիայն օրինական ճանապարհով, և ի վերջո կստեղծվի հասարակության վստահությունը վայելող ՍԴ:

«Մենք, որպես կառավարող ուժ, թիվ մեկ պատասխանատուն ենք Հայաստանի Հանրապետության կայունության և ՀՀ օրենքների, Սահմանադրության կիրառման հարցում, և այդ պատասխանատվությունը մեզ ստիպում է գործել՝ հաշվի առնելով ցանկացած մանրուք. մենք չենք կարող մեզ թույլ տալ կտրուկ, հախուռն գործողություններ: Վստահեցնում եմ՝ գնում ենք հանգուցալուծման»,- նշեց Ա. Բոշյանը: Նա նաև նկատեց, որ Հրայր Թովմասյանը, խախտելով բոլոր կանոնները, քաղաքական գործունեությամբ է զբաղված, ինչը պաշտպանության ձև է:

Անդրադառնալով իշխանության դեմ տարվող հիբրիդային պատերազմին և դիտարկմանը, որ ԱԱԽ քարտուղարի շուրթերից հնչել է հեղաշրջման փորձի մասին, և ասուլիսում այդ մասին խոսել է նաև վարչապետը, Ա. Փամբուխչյանն ընդգծեց. «Որոշ պրոցեսներ զգացել ենք և միշտ զգոն ենք եղել… Մեր առօրյա գործողություններով, մեր քաղաքացիների կյանքը բարելավելով՝ մենք հեղաշրջման ձգտող մասնատված ուժերի ողնաշարը հիմնահատակ կջարդենք ու կոչնչացնենք»:

Մանրամասն տեսանյութում:

  • Դիտումներ՝ *