Լուրեր
Հայաստանի բանակի աշխարհաքաղաքական գործոն դառնալու համար նախ պետք է ռուսական ռազմական ներկայության հարցը դնել
  • 22:00
  • 2020-01-28
  • Դիտումներ՝ *

1992թ. հունվարի 28-ին կազմավորվեց հայկական բանակը, և մեր Զինված ուժերը դարձան մեր պետության ամրապնդման և հզորացման գրավականը: Թավշյա հեղափոխությունից հետո վերանայվեց ՀՀ պաշտպանության գերատեսչության ռազմավարությունը, մեկնարկեցին բարեփոխումներ: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որքանո՞վ է ակտիվանում պաշտպանության գերատեսչության դերակատարումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան պատմաբան Դավիթ Թինոյանը և սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը:

«Բանակը մեր այն բացառիկ ոլորտներից է, որը, թերություններով հանդերձ, կարողացել է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները: Հեղափոխությունից հետո բանակում տեղի ունեցած փոփոխությունները գալիս են հույս տալու, որ տեղի են ունեցել նաև որակական փոփոխություններ՝ ստրատեգիական խնդիրների լուծման առումով… 2018թ. աշնանը մեր պաշտպանության նախարարը հայտարարեց, որ առաջիկայում հակառակորդի կողմից ագրեսիայի պարագայում այլևս պաշտպանողական տակտիկայի կողմնակից չենք լինելու, մինչ այդ մեր բանակը ընտրել էր խրամատային ռազմավարություն»,- նշեց Դավիթ Թինոյանը՝ հավելելով, որ դրանից հետո հակառակորդն ավելի քիչ է հանդես գալիս ագրեսիայի դիրքերից:

Արտակ Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Հայաստանի բանակն ապացուցել է, որ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ ամենաուժեղն է: «Սակայն Հայաստանի բանակի աշխարհաքաղաքական գործոն դառնալու համար շատ անելիք ունենք, նախ պետք է ռուսական ռազմական ներկայության հարցը դնել: Մենք պետք է ձերբազատվենք ռուսական զորքերից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *