
Ամերիկյան Bombardier E-11A ինքնաթիռի՝ Աֆղանստանում վթարի ենթարկվելու հետևանքով, զոհվել է ԿՀՎ սպա Մայքլ Դ’Անդրեան, որը պատասխանատու էր «Քուդս» Իրանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարի՝ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացման համար: Այս մասին հաղորդում է News.ru-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ այս տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չկա:
Դրանից առաջ տեղեկություններ կային այն մասին, որ Ariana Afghan Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է աֆղանական Ղազնի նահանգում: