Վրաստանը պատրաստ է ընդունել Ռուսաստանից պատվիրակություն, որը պետք է ժամանի մայիսին կայանալիք Եվրոպայի խորհրդի միջոցառմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ գրում է RIA Novosti-ն։
«Վրաստանը մայիսին կընդունի ԵԽԽՎ-ն, և այդ առիթով մտադիր է շրջանցել իր սեփական օրենսդրությունը, որով արգելվում է առանց վրացական կողմի թույլտվության գրավյալ տարածք այցելած մարդկանց մուտքը երկիր։ Եվ այս կանոնը վերաբերում է Ռուսաստանի պատվիրակության շատ անդամների»,- ասել է պետության ղեկավարը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը հարգում է իր միջազգային պարտավորությունները և ԵԽԽՎ-ն կընդունի Թբիլիսիում՝ կազմակերպության կանոնակարգին համապատասխան: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ դա «հեշտությամբ չի ընդունվի Վրաստանի ժողովրդի կողմից»: