Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալի Թանին երեքշաբթի օրը երկրի նոր վարչապետ է նշանակել իր գրասենյակի նախկին ղեկավարին, այս մասին հայտնել է Կատարի կառավարության մամուլի գրասենյակը:
Ավելի վաղ էմիրն ընդունել էր վարչապետ Աբդալլա բեն Նասեր Ալ Թանիի հրաժարականը:
«Կատարի էմիրը 2020 թվականի 2-րդ համարի հրամանով շեյխ Խալեդ բեն Խալիֆ ալ Թանիին վարչապետ է նշանակել»,-ասվում է հայտարարության մեջ: