Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաստատում է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելու լուրը: Համապատասխան հաղորդագրությունը հրապխարակվել է ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջում:
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: