Կոնեկտիկում դատարանի շենքի մոտ անհայտ անձը կրակ է բացել մեքենայից: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Բրիջպորտ քաղաքում: Չարագործը կրակ է բացել դատարանի շենքի մոտ կայանված մեքենաների ուղղությամբ:
Պատահարի հետեւանքով տուժել է 4 մարդ: Նրանց բոլորին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Չարագործին ձերբակալելու մասին տեղեկություն չի հրապարակվել: