Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
Երեխաները կարոտել են դպրոցը. Ժաննա Անդրեասյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
«Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե զինադադարը երկարաժամկետ լինի». Չավուշօղլու
Հայաստանի արտաքին քաղաքական կապերը՝ մեկ ինտերակտիվ քարտեզում․ ԻՔՄ նոր նախագիծը
23:50
Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծից. «Բիլդ»
Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին. Հակոբ Արշակյան
23:30
Իրանը Թրամփին և Պոմպեոյին ներառել է պատժամիջոցների ցուցակում
Մեր ձայնով մեր խոսքն ասելու անբեկանելի իրավունքը
Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել
ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ ՀՀ ՄԻՊ
Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Պեսկովը պատասխանել է «Պուտինի պալատի» մասին հարցին
Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը «Պուտինի պալատի» վերաբերյալ հետաքննություն է հրապարակել
22:30
Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց
Արման Բաբաջանյանը և Անի Եղիազարյանը հանդիպել են Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ
Ճակատագրական սխալ արեցինք․ հիմա ոտի տակ ենք ընկել
22:10
Բոլթոնը Թրամփին անվանել է ԱՄՆ ամենավատ նախագահ
Փաշինյանի թավիշը հոգնեցրեց․ չի կարելի հրեշների դեմ պլետով պայքարել
Հայաստանին կայծակ է պետք, ռեստարտ էր պետք պատերազմից առաջ
Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ կարող էր դառնալ Ուկրաինայի նախագահ
Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի գնաճ և 7-ի գնանկում
ԱԱԾ քննությունը չպետք է սահմանափակվի միայն Պատրոն Դավոյի անձով. զինվորի թափած ամեն մի կաթիլ արյան համար պետք է պատասխան տան
Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում
21:30
Կիրկորովի մուտքը Լիտվա հինգ տարով արգելել են
Համացանցում հայտնվել է սառցաջրում Պուտինի սուզվելը պատկերող տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
Գյումրիում ցրտահարությունից մահացության դեպք է գրանցվել
21:00
Ծայրահեղ աջ արմատականները մտադիր են Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ շենք ներխուժել. WP
Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների. Ռոբերտ Քոչարյան
Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է. Քոչարյանը՝ դատախազին

Մեծ պարտքը բանակին. տոն և էական խնդիր

Հայաստանը տոնում է ազգային բանակի օրը, և այն, որ այդ բանակը նաև իրական պատերազմ հաղթած բանակ է, բազմապատկում է տոնի արժեքը: Տոնն առանց պաթոսի չի լինում և այդ իմաստով հունվարի 28-ին պաթոսը օբյեկտիվ է, գրեթե անխուսափելի: Միևնույն ժամանակ, հայկական բանակը չափազանց էական ու առանցքային միավոր է, պաթոսադիտարկման ենթակա լինելու համար: Ընդ որում, առանցքային ու էական ոչ միայն լոկ այն իմաստով, որ պատերազմի մեջ գտնվող, անվտանգային բազմաթիվ մարտահրավերներ և ընդհուպ Երևանի նկատմամբ նկրտում ունեցող հարևան, պանթուրքիստական գաղափարին հավատարմություն ունեցող հարևան ունեցող պետության անվտանգության բացառիկ երաշխավորն է:

Հայկական բանակը աշխարհաքաղաքական միավոր է, այն պարզ պատճառով, որ ստեղծել և պահում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, ֆիզիկապես զուտ ռեգիոնալ համատեքստում՝ սակայն գործնականում քաղաքական, ռազմա-քաղաքական նշանակությամբ շատ ավելի ընդգրկուն շրջանակում: Արցախի առաջին պատերազմի հաղթանակը մեծ հաշվով նոր աշխարհակարգի շրջանակում դրված առաջին քարն է, և նույնիսկ գուցե շարված առաջին պատը, որ հայկական բանակը պահում է անգամ պետականության զարգացման համակարգային արատների և խնդիրների քառորդդարյա ժամանակահատվածով հանդերձ:

Այդ տեսանկյունից, հայկական բանակի օրը իր տոնական աշխուժությամբ, խանդավառությամբ, նաև պաթոսով հանդերձ, ընդգծում է թերևս նաև մեր առօրեական մի խնդիր, համակարգային և խորքային մի խնդիր: Մեր հասարակական-քաղաքական կյանքը համարժեք չէ հայկական բանակի ստեղծած նոր աշխարհաքաղաքական իրողությանը, դրանից բխող թե հնարավորություններին, թե մարտահրավերներին: Հայկական բանակը գործնականում ունի այդ անհրաժեշտությունը, իր ստեղծած նոր իրողությունների հարցում մենակ չմնալու անհրաժեշտությունը: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն իր բովանդակությամբ և օրակարգով գտնվում է այդ իրականության հանդեպ էական անհամարժեքության մեջ: Դրա լավագույն վկայությունն է նաև այն «դիսկուրսը», որ ներկայումս պարուրել է հայաստանյան ներքին կյանք կոչվածը: Այդ անհամարժեքությունը հաղթահարելը խնդիր է, որի լուծումը հանրությունը արդեն ավելի քան քառորդ դար պարտք է բանակին: Այդ պարտքը պետք է վերադարձնել, հնարավորինս արագ և ընդգրկուն քայլերով:

Հանրային, քաղաքական էլիտաները կրում են դրա պատասխանատվությունը, կամ ավելի շուտ՝ միայն այդ պատասխանատվությունը ստանձնողը կարող է կրել հանրային կամ քաղաքական էլիտա կոչվելու, համարվելու պատիվը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում