2020 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերը կազմելու են 307 միլիարդ դրամ:
Ըստ Համաշխարհային բանկի` 2018 թվականին ընդհանուր պետական ծախսերում ռազմական ծախսերի ցուցանիշով Հայաստանը 3-րդն է աշխարհում (20.9%): Ավելի շատ ծախսում են միայն Սաուդյան Արաբիան (24.6%) ու Բելառուսը (31.9%):
2018 թվականի տվյալներով՝ ՀՆԱ – պաշտպանական ծախսեր հարաբերակցության Հայաստանն աշխարհում 6-րդն է (4.8%): Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են միայն Սաուդյան Արաբիան, Օմանը, ԱՄԷ-ն, Ալժիրը, Քուվեյթը, Լիբանանը:
Ներկայացնում ենք Հայաստանի ռազմական ծախսերը՝ սկսած 1992 թվականից: Տվյալները վերցված են Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ի կայքից: