Թուրքիայում չինացի 10 զբոսաշրջիկ ու երկու տեղի բնակիչ հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածով, իսկ Թաիլանդում վարակվել է 14 մարդ: Թաիլանդի առողջապահության նախարարության տվյալներով, 6 վարակվածներից հինգը Հուբեյ նահանգից են, իսկ վեցերորդ հիվանդը՝ Շենժենից:
Թուրքիայի Կապադովկիա նահանգի նահանգապետ Աքսարայ Ալի Մանտին հայտարարել է, որ թոքաբորբի ախտանիշներ նկատվել են միայն մեկ զբոսաշրջիկի մոտ, սակայն անվտնագության նկատառումներից ելնելով մեկուսացվել են բոլոր 9 զբոսաշրջիկները: Մինչև հետազոտման արդյունքները նրանք մեկուսացված են լինելու: