Փորձագետները հրապարակել են լճերի ցանկը, որոնք ամենաշատ հեշթեգներն ունեն Instagram-ում, հայտնում է Lonely Planet-ը: Առաջին տեղում Մեծ Բրիտանիայի Lake District-ն է: Այն Անգլիայի ամենահայտնի ազգային պարկն է, որը տարեկան այցելում է 15 միլիոն զբոսաշրջիկ։ Instagram-ում ունի 2,951,548 հեշթեգ:
Թահո լիճը, որը գտնվում է Կալիֆոռնիայի և Նևադայի միջև, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 2,459,104 հեշթեգով: Երրորդ տեղում Միչիգան լիճն է (ԱՄՆ), որը հինգ Մեծ լճերից մեկն է՝ 2,220,442 հեշթեգով:
Իտալական Կոմո լիճը զբաղեցրել է չորրորդ տեղը: Եվրոպայում խորհությամբ հինգերորդ լիճը, որը գտնվում է Ալպերի ստորոտում, ունի 1.412.597 հեշթեգ: Հնգյակը եզրափակում է Իսրայելում գտնվող Մեռյալ ծովը՝ 1,137,909 հեշթեգով: