Սիրիական Բանիյաս նավահանգիստ-քաղաքում ահաբեկիչները հարձակվել են նավթապահեստների վրա: Այս մասին հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով երկրի նավթի և հանքային պաշարների նախարարության ներկայացուցիչին:
Ըստ աղբյուրի՝ պայթուցիկ սարքերը տեղադրվել են ջրասուզակների կողմից: Նշվում է, որ նավթակայանի շահագործումը վերսկսելու համար իրականացվում են վեականգնողական աշխատանքներ: