«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլստ Կոբի Բրայանտի երկրպագուն կանխատեսել է ուղղաթիռի վթարի հետևանքով նրա մահը 7 տարի առաջ:
«Noso» մականունով Twitter-ի օգտատերը 2012 թ. նոյեմբերի 13-ին հաղորդագրություն է հրապարակել, որում գրել է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոնը կմահանա ուղղաթիռի վթարի հետևանքով:
Սոցցանցերի օգտատերերը կասկածում են հաղորդագրությունը հետադարձ ամսաթվով տեղադրելու մեջ, բայց ամերիկացի լրագրողներից մեկը փաստել է, որ Twitter-ը չունի որևէ ծրագիր, որը թույլ կտա փոխելու հրապարակման ամսաթիվը կամ տեքստը:
Նշվում է, որ Բրայանտի մահվան մասին հաղորդագրությունը կարող էր պայմանավորված լինել նրանով, որ այդ օրը լրատվամիջոցները հայտնել են, որ Բրայանտի թիմակից Սթիվ Բլեյքը, որ վնասվածք էր ստացել, բասկետբոլիստի հետ հիվանդանոց է գնացել նրա անձնական ուղղաթիռով:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում հունվարի 26-ի առավոտյան: Ուղղաթիռում, Բրայանտից բացի, եղել են նրա 13-ամյա դուստր Ջիաննան, օդաչուն և ևս վեց ուղևոր: Բոլորը զոհվել են: