Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է

«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է
Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը։ Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները։

Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի լավագույն մարզիչներին ներգրավելու շուրջ։
Նրա խոսքով՝ արվելու է հնարավորը պատանիների համար լավագույն պայմաններն ապահովելու համար, թե՛ կեցության, թե՛ մարզումների առումով։

«Bsports» ակադեմիայի գործադիր տնօրեն Պեդրո Լեիտիսն այս անգամ ևս իր համաձայնությունն է տվել մարզել հայ պատանիներին և նշել, որ մեծ սիրով երկրորդ անգամ կմարզի հայ պատանիներին, որպեսզի նրանք հետագայում իրենց արժանի տեղը գտնեն աշխարհի ֆուտբոլային ակումբներում։ Ըստ Լեիտիսի՝ հայ պատանիները մեծ ներուժ ունեն և պետք է սովորեն ֆուտբոլը խաղալ թիմային՝ փոխանցումներով, այլ ոչ թե ինքնուրույն վարել խաղը։

Ի դեպ՝ հենց այս ուղղությամբ են տարվում ակադեմիայի մեկշաբաթյա դասընթացները, որոնց ընթացքում՝ առաջին իսկ պարապմունքների ժամանակ, ակնհայտ է եղել արդյունքը։ Երեխաների մոտ ֆուտբոլային նոր տեխնիկայի, մարտավարության և մտահորիզոնի փոփոխության մասին փաստել են նաև ծնողները։

Բացառիկ այս ճամբարը նախատեսվում է կազմակերպել գարնանային արձակուրդների օրերին և արդեն մեկնարկել է հավաքագրման փուլը։
«Դիմողները բավականին շատ են։ Այս անգամ որոշել ենք 60 երեխա ընդգրկել: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, կմտածենք 2 փուլով անցկացնելու մասին: Արդեն մեկ տասնյակից ավելի պատանի ֆուտբոլիստներ հավաքին ընդգրկվելու ցանկություն են հայտնել և նրանց ծնողներն էլ հաստատել են երեխաների մասնակցությունը», – ասել է նախաձեռնության հեղինակ Լևոն Ղասաբօղլյանը և հավելել, որ տեղերը սահամանափակ են, ուստի պետք է գրանցվելու համար շտապել։

Առաջին հավաքի արդյունքներով ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ` գարնանային, հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:
Լևոն Ղասաբօլղյանն ընդգծել է, որ «Bsports»-ի հիմնական նպատակը հենց արտասահմանից տաղանդներ գտնելն է ու նշել՝ եթե այս երեխաներն իրենց լավ դրսևորեն Պորտուգալիայում, կարող են «Bsports»-ի ֆուտբոլիստներ դառնալ, որտեղ ուսումն անվճար կլինի: Նա շեշտել է, որ ակադեմիայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ֆուտբոլիստները դառնում են պրոֆեսիոնալներ, որոնք իրենց նկատած գործակալների միջոցով հետագայում կարող են հարթել իրենց ճանապարհը: Ըստ Ղասաբօղլյանի՝ չընտրված երեխաների համար նույնպես երեւանյան ճամբարը կարևոր փորձություն է հետագայում նոր ասպարեզներ նվաճելու համար։

Հիշեցնենք, որ գրանցման փուլը դեռ ընթացքի մեջ է, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 091 463 570 հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում