Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկի օրը կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը: Այս մասին Զոհրաբյանը նշել է Բաքվում 30 տարի առաջ կազմակերպված հայերի ջարդերի մասին ելույթում:

Զոհրաբյանը կոչ է արել միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ 30 տարի առաջ Ադրբեջանի կատարած ցեղասպան գործողություններին։ Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին եւ հայտարարել է, որ ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը։

«Հարգելի գործընկերներ,

30 տարի առաջ, հենց այս օրերին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում յոթ օր շարունակ իրականացվեց Բաքվի՝ ազգությամբ հայ բնակչության սպանությունն ու ջարդը։ Բաքվի ջարդերը Ադրբեջանի իշխանության կողմից հստակ ծրագրված եւ կազմակերպված գործողություններ էին, որոնց նպատակը մեկն էր՝ սպանել, ոչնչացնել ազգությամբ հայերին։

Սպանել են ընդամենը հայ լինելու համար, քանզի Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է։

Հայերի հանդեպ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները մինչ օրս պատշաճ քաղաքական եւ որ ամենակարեւորն է՝ իրավական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից։ Երեք տասնամյակ առաջ էթնիկ հողի վրա կատարված այս հանցագործությունները իրավունք չունեն մնալու որպես պատմության անցած եւ այլեւս փակ էջեր։ Վստահեցնում եմ ձեզ, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում եւ Ադրբեջանի հայկական այլ բնակավայրերում հայերի ջարդերի վերաբերյալ փաստական տվյալներն ու այդ դժոխքը վերապրածների հուշերի փաստագրական բազան հաստատապես պակաս չէ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարած ոճրագործություններից եւ, հավատացնում եմ ձեզ, ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին։ Բաքվի դժոխքին ականատեսներից մեկը պատմում էր, որ սեւ հունվարի այդ օրերին Բաքվի բազմաթիվ փողոցներում խարույկներ էին վառվում, մարդկանց ողջ-ողջ գցում էին խարույկը, տանջամահ էին անում եւ սպանում միայն նրա համար, որ հայ են։

Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի՝ «Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը ժամանակին հրապարակեց զեկույց, ուր նշված էր, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում՝ մի ողջ սերնդի դաստիարակելով հայերի հանդեպ անհանդուրժողականությամբ։ Ցավոք, բացի հռչակագրային արձանագրումից, իրավական հստակ գնահատական Ադրբեջանի ցեղասպան գործողություններին չի տրվել եւ անպատժելիության այդ բացը ծնել եւ ծնելու է նոր հանցագործություններ, ծնելու է նոր ռամիլ սաֆարովներ, ծնելու է ԴԱԷՇ-ի ոգով բռնարարքներ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլի առաջին օրերին։ Ադրբեջանում հայերի հանդեպ հայաֆոբիան հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։ Լռությունը մշտապես աշխատել է ոճրագործներին օգտին։ Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը»,- նշել է Զոհրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում