Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Հայաստանն իրավիճակ է թելադրում. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ

Պաշտոնական Երևանն ազդարարել է հունվարի 29-ին կամ 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման մասին: Ժնևում են լինելու նաև Մինսկի խմբի համանախագահները:

Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում մի շարք ուշագրավ հանգամանքների ֆոնին: Նախ՝ ներքին բավականին դինամիկ պրոցեսներ են հակամարտող կողմերից մեկում՝ Ադրբեջանում, որտեղ խորհրդարանական ընտրարշավ է, և համանախագահ առանցքային կողմերից մեկում՝ Ռուսաստանում, որտեղ Պուտինը հայտարարել է սահմանադրական փոփոխության և այլ վերափոխումների կամ, այլ կերպ ասած, իշխանական տրանզիտի մեկնարկի մասին: Իր հերթին որոշակի ներքին իրողություններ է ապրում ԱՄՆ-ն՝ Սենատում նախագահ Թրամփի իմպիչմենտի գործընթաց, որն, իհարկե, դեմոկրատների համար դրական հեռանկար չունի, այդուհանդերձ, բավականին զբաղեցրել է ԱՄՆ վարչակազմին: Դրան զուգահեռ, ԱՄՆ գործնականում նոր իրավիճակ է ստեղծել մերձավորարևելյան ռեգիոնում՝ իրանցի գեներալ Սոլեյմանիի չեզոքացման օպերացիայի արդյունքում, որը ևս իր էական դերն ունի այն միջավայրի առումով, որում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ի վերջո, մերձավորարևելյան տաք կաթսայի կողքին բավականին թեժ զարգացումներ են սկսվել նաև Լիբիայում՝ ուժային կենտրոնների ներգրավումով: Ահա այդ միջավայրում թերևս ակնառու է, որ արցախյան ուղղությամբ իրավիճակի որևէ էական շարժ ուժային կենտրոնների համար ոչ միայն ցանկալի չէ, այլ կարող է լինել նույնիսկ վտանգավոր մարտահրավեր: Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման նպատակն, ըստ ամենայնի, լինելու է առկա հարաբերական հանգիստ իրավիճակի արձանագրումն ու դրա, այսպես ասած, երկարաձգման հնարավորությունների ապահովումը: Ինչ խոսք, այդ ամենը տեղի է ունենալու շարունակվող դիրքային պայքարի համատեքստում, որ կա թե հակամարտ կողմերում, առավել ևս՝ դեռևս չճանաչված կողմերից մեկում՝ Արցախում էլ նախագահի ընտրության գործընթացի մեկնարկի ֆոնին, և թե նաև համանախագահների միջև:

Երևանը հանդիպմանը գնում է բավականին ուժեղ դիրքով, նկատի ունենալով նախորդ տարի սպառազինության այն համարումը, որ ցուցադրվեց տարվա վերջին օրերին, և ինչի մասին օրերս մեծ ասուլիսի ընթացքում նաև հայտարարեց վարչապետ Փաշինյանը; Դա նշանակում է, որ Հայաստանը հանդիպմանն ընդառաջ է գնում որևէ քայլ նահանջի բացառումով: Այդ համատեքստում, միաժամանակ ուշագրավ է նաև վարչապետի հայտարարությունը շատ լավ տնտեսական լուրերի առնչությամբ: Թեև դրանց մանրամասներ հրապարակված չեն, այդուհանդերձ պետք է ակնկալել, որ դա զուտ քարոզչական հայտարարություն չէ: Իսկ հարցն այն է, որ տնտեսական կարողություններն ու կենսունակությունը Հայաստանի համար ունեն հիմնարար պաշտպանական նշանակություն, որովհետև, խոշոր հաշվով, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ որևէ մակարդակով հանդիպումներում ավելի շուտ ոչ թե ինչ-որ արդյունք է ձևավորվում, այլ գնահատվում է թերևս կողմերի հանդիպումից հանդիպում ընկած ժամանակահատվածում արձանագրած համապարփակ արդյունքը: Այդ առումով, Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո «համախառն» այդ արդյունքով ակնառու կերպով անցել է որոշակի իրավիճակ թելադրելու: Իհարկե, այդ պարագայում առավել մեծ է լինում այն պահելու պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում