Thursday, 28 03 2024
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին

ՍԴ ճգնաժամը գնալով խորանում է. որն է լուծումը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության վերաբերյալ դատական հայց ներկայացնել, իսկ Փաշինյանը քաղաքական գնահատական է հնչեցնում Սահմանադրական դատարանի ու Հրայր Թովմասյանի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ՍԴ նախագահը ընտրվել է կեղծիքներով, ներկայումս էլ դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվելով հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, պայքարում է իշխանության դեմ։ «Այն պահից սկսած, երբ Սահմանադրական դատարանի նախագահը հասկացավ, որ նոր իշխանությունը չի կոծկելու իր կողմից կատարված կեղծիքները, սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել։ Իսկ այս ողջ պրոցեսը իր կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, երբ նա սկսեց դրսում պաշտպանություն փնտրել, որը ուղղված է ՀՀ շահերի դեմ»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ ՍԴ նախագահի ընտրությունը Ազգային ժողովում եղել է կեղծիքներով, իսկ կեղծիքների միջոցով ընտրված մարդը չի կարող ՍԴ նախագահ լինել և առհասարակ գտնվել Սահմանադրական դատարանում։

Փաստաբան Կարապետ Բադալյանը, հաշվի առնելով վերջին օրերի Հրայր Թովմասյան-Նիկոլ Փաշինյան ընդգծված քաղաքական հակասությունները, ամեն դեպքում չի կարծում, որ հարցը իրավական հարթությունից դուրս է եկել և տեղափոխվել բացառապես քաղաքական դաշտ՝ հետևաբար ՍԴ ճգնաժամի լուծումները ևս քաղաքական հարթության մեջ պետք է լինեն։ «Հիմա կոնկրետ իրավական ընթացակարգեր կան։ Բացի դրանից՝ գործողություններ արվել են, օրենքի փոփոխությունները ուժի մեջ են, մեկ լիարժեք ամիս կա, որ ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի ինստիտուտի շրջանակներում հրաժարական տան։ Հետևաբար չեմ կարծում, որ բոլոր քայլերը սպառվել են։ Ինչ վերաբերում է վարչապետին դատի տալ-չտալուն, ապա ես մեղադրյալ Թովմասյանի հայտարարություններին այդքան լրջություն չէի տա։ Մարդը լրջագույն հանցագործությունների մեջ է մեղադրվում և փորձում է ամեն գնով պաշտպանել իր դիրքերը»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանին ու Նիկոլ Փաշինյանին նույն հարթության մեջ չպետք է դիտարկել, քանի որ մի կողմում բացարձակ լեգիտիմություն ունեցող իշխանության ղեկավարն է, իսկ մյուս կողմում՝ ժամանակին իշխանությունը զավթած, խոշորացրած կուսակցության մնացորդը։ «Քննարկումը գնում է լրիվ տարբեր հարթություններում։ Իրենք հավասար չեն։ Մեղադրյալ Թովմասյանը մեղադրյալ Թովմասյանն է, իսկ վարչապետը ժողովրդի ներկայացուցիչն է։ Դրանք լրիվ տարբեր բաներ են»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ վերջին օրերի երկխոսությանը չպետք է հանրային կարևորություն տալ:

Կարապետ Բադալյանը ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը ներկայումս կորցրել է իր բովանդակությունը, իմաստը և որպես անցյալի մնացուկ անցյալի պաշտպանությունն է ստանձնել, իսկ ՍԴ նախագահը հանդես է գալիս որպես քրեական ենթամշակույթի կրող, քրեական գործի շրջանակներում հրաժարվում է ցուցմունք տալուց, որը բնորոշ է քրեական ենթամշակույթի կրողներին։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքերով՝ երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը գնալով խորանում է։ Սահմանադրական դատարանի շուրջը ստեղծված իրավիճակը վերաճել է իշխանության տարբեր թևերի, այդ թվում՝ գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի ղեկավարության միջև բացահայտ առճակատման՝ հասնելով փոխադարձ անձնական վիրավորանքների մակարդակի: Իսկ այդ անպտուղ բանավեճը մի կողմից նսեմացնում է խնդրի կարևորությունը պետության համար, մյուս կողմից՝ ստեղծված ճգնաժամից որևէ տեսանելի ելք չի խոստանում: «Այս իրավիճակը կանխատեսելի էր դեռ ամիսներ առաջ, երբ իշխանությունը, երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ինստիտուցիոնալ, համակարգային ուղիների փոխարեն, դիմեց վերջին հուսահատ քայլին՝ ընդունելով Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու աղմկահարույց ու խնդրահարույց օրենքը: Դա, ինչպես և կանխատեսվում էր այն ժամանակ, որևէ արդյունքի չհանգեցրեց: Արդյունքում հասել ենք մի իրավիճակի, երբ երկրի ղեկավարը մեղադրանքներ է հնչեցնում Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, վերջինս էլ սպառնում է երկրի վարչապետին: Սա ճգնաժամը համակարգային, ինստիտուցիոնալ հարթությունից անձերի հարթություն տեղափոխելու իշխանության գործելաոճի ուղիղ հետևանքն է, որը արդեն սպառնալիք է դառնում երկրի ներքին անվտանգության ու կայունության համար»,- կարծում է Բաբաջանյանը՝ որը, ի տարբերության իշխանության, պատկերացնում է նաև ճգնաժամի լուծման ելքերը։ «Անցած ամիսներին ես տարբեր առիթներով հանդես եմ եկել երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը բացառապես իրավաքաղաքական ճանապարհով լուծելու առաջարկներով: Այդ ճանապարհը մեկն է. Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմին, պետք է հանդես գա անցած շուրջ երկու տասնամյակներում երկրում իշխանության բռնազավթման գործընթացում Սահմանադրական դատարանի ունեցած դերակատարության իրավաքաղաքական գնահատականով, որին պետք է հաջորդեն բացառապես իրավական քայլեր, այդ թվում՝ խորհրդարանի դիմումը սահմանադիր մարմիններին՝ Սահմանադրական դատարանի նոր կազմ ձևավորելու պահանջով:

Սահմանադրական դատարանը մասնակից ու հանցակից է եղել անցած երկու իշխանությունների ապօրինի վերարտադրության, դրանց լեգիտիմացման գործընթացին: Դա չի արժանացել իրավաքաղաքական գնահատականի, և գործող ՍԴ-ն էլ՝ որպես նախորդների իրավահաջորդ, գործում է՝ այդ հանցավոր խարանն իր վրա կրելով: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պահանջում էր համակարգային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ առաջին հերթին իշխանության տարբեր թևերում: Այդ գործընթացը, սակայն, կիսատ մնաց. խորհրդարանական արտահերթ ընտրություններով ձևավորվեց նոր, լեգիտիմ Ազգային ժողով, այն կազմավորեց կառավարություն, սակայն դատական իշխանությունը, այդ թվում՝ սահմանադրական արդարադատությունը, մնաց նախկինի կապանքներում, ինչի ուղղակի հետևանքն է այսօր ստեղծված անթույլատրելի վիճակը»,- ասաց Բաբաջանյանը՝ կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը հանդես գալ Սահմանադրական դատարանի անցյալին տրվող իրավաքաղաքական գնահատականով․ «Երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ինստիտուցիոնալ, համակարգային քայլերով: Այլ ճանապարհ պարզապես չկա: Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք խարխափել անձնական վիրավորանքների ու ոչինչ չտվող բանավեճերի հորձանուտում՝ ամեն օր ավելի հեռանալով պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող այս ճգնաժամի հաղթահարումից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում