Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Ոստիկանության և այլ ոլորտ բարեփոխելուց առաջ կարիք կա լյուստրացիայի և քաղաքական գնահատականի. առանց դրա անհնար է առաջ շարժվել

Առաջիկայում արդարադատության նախարարությունը պետք է մշակի և հանրային քննարկման ներկայացնի ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը։ Ոլորտի բարեփոխման անհրաժեշտության մասին նախօրեին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով:

Ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, կարծես թե, արդեն հստակ է, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանության պետի պաշտոնում։ Նույն էլ կարելի է ասել նաև ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի դեպքում։ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս թեմայով։ Անդրադառնալով հարցին, թե ինչու այդ երկու կառույցներում ղեկավար չի նշանակում, վարչապետը նշեց, որ մինչև մարտ ամիսը ժամանակ կա, բայց հավելեց, որ ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության համակարգերի ու վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն, չնայած դա չի նշանակում, թե այդ կառույցների աշխատանքն անթերի է։ «Այդպիսի ավանդույթ կա և՛ ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում՝ եթե որևէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ինքը, սովորաբար, պաշտոնակատար լինելու ընթացքում աշխատում է իր տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ այդ պաշտոններում, ինքս անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ղեկավարների աշխատասենյակներ, դուռը բացել եմ և ասել եմ, որ աշխատեն ղեկավարների աշխատասենյակներում»,- ասել է Փաշինյանը և հավելել, թե ԺՊ-ներ նշանակելով՝ չի գնացել այլ թեկնածուներ փնտրելու։ «Այսինքն՝ այս պայմանը չի փոխվել, և դա է պատճառը, որ այդ կարգավիճակում իրենք լիարժեք աշխատում են: Ոստիկանությունում մենք մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ ենք սկսում, ԱԱԾ-ում էլ ենք մասշտաբային բարեփոխումներ սկսում, և այդ բարեփոխումների արդյունքում և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն լիարժեք դառնալու են շատ ավելի ուժեղ, շատ ավելի պրոֆեսիոնալ կառույցներ և ժողովրդավարական իրավակարգի հենասյուները»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, թե այս պահի դրությամբ երկու կառույցների ԺՊ-ները արդարացրել են իրենց:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույն կարծիքին չէ։ Նրա խոսքերով՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ոչնչով աչքի չի ընկել այսքան ժամանակ՝ մինչև «Էրեբունի պլազայի» դեպքը, հանրությունը նրան չի ճանաչում, որը կարևոր նախապայման է, չգիտի կոնկրետ խնդիրների վերաբերյալ նրա դիրքորոշումը։ «Ոստիկանության հասցեին քննադատություններ հնչել են, և ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ Արման Սարգսյանը խոսի, հերքի այդ քննադատությունները։ Խոշտանգման հայտնի տեսանյութից հետո, իմ կարծիքով, ոստիկանապետը պետք է հրապարակային հայտարարություն աներ, բայց մենք չտեսանք նաև այդ արձագանքը։ Ես չգիտեմ, թե ինչով է նա արժանացել վարչապետի համակրանքին»,- ասաց Ալեքսանյանը

Ինչ վերաբերում է ոստիկանության բարեփոխումներին, ապա իրավապաշտպանը այստեղ էլ լավատես չէ։ Նրա խոսքերով՝ նույն կազմով, չբարեփոխված ոստիկաններով, հնարավոր չէ բովանդակային բարեփոխման հասնել։ «Ոստիկանությունում այնքան բան կա փոխելու։ Ես չեմ պատկերացնում, թե իրենք ինչպես են նույն կազմով, հիմնովին բարեփոխելու ոստիկանությունը։ Խնդիրն այն է, որ հետհեղափոխական ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում նախկինում եղած ոստիկանությունից։ Բաժիններում կրկին բռնության դեպքեր են լինում, փողոցներում կրկին ուժ է կիրառվում։

Նախկինում էլ բռնություններ գործադրած մարդիկ չեն պատժվել և առ այսօր համակարգում են։ Հիշենք դատարանի շենքում «Սասնա ծռերին» ծեծելու, Սարի թաղի դեպքերով լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները։ Նույն վարչապետը պետք է այնքան ուշադիր լիներ, որ այս գործերը բացահայտվեին, ու մեղավորները պատժվեին, բայց դա դեռ չի եղել։ Հիշենք Էդգար Ծատինյանի գործը։ Այ, երբ այս դեպքերը կբացահայտվեն, հանրությունը, մենք կմտածենք, որ ոստիկանությունը բարեփոխվում է։ Ես ուզում եմ նշել, որ ոստիկանության հեղինակությունը այս տարիներին հավասարեցված է եղել զրոյի, և այս փոփոխությունների արդյունքում մենք պետք է տեսնենք, որ ոստիկանությունն ապրում, շնչում է ՀՀ քաղաքացու համար։ Երբ որ մենք այդ ամենը կտեսնենք, ՀՀ քաղաքացին ոստիկանին տեսնելուց չի վախենա, որ իր գլխին կսարքեն, երբ չլսենք ծեծի ու բռնության մասին, այն ժամանակ մենք կհավատանք, որ բարեփոխումներ են եղել, և ՀՀ ոստիկանը ծառայում է ՀՀ քաղաքացիներին»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Մեկ այլ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ կարծում է, որ ոստիկանության և ցանկացած այլ ոլորտ բարեփոխելուց առաջ պետք է քաղաքական գնահատական հնչի նախկինում եղածի վերաբերյալ։ «Վարչապետը, իշխանությունը պետք է տա մեկ միասնական գնահատական, թե ինչ է եղել նախկինում, այլապես բարեփոխումների վերաբերյալ բացատրությունները, տրամաբանությունը հասկանալի չի լինի կոնկրետ այս դեպքում ոստիկաններին։ Խոսվում է ոստիկանության բարեփոխումների մասին, բայց ոչ ոք այդ նույն ոստիկանին չի ասում, թե նա նախկինում ինչ է արել, որը սխալ է եղել։ Մենք շատ մեծ կարիք ունենք լյուստրացիայի։ Բոլոր ուժային կառույցներում մենք պետք է վերջապես հասկանանք, թե ով է կախված եղել հանցավոր շրջանակներից, ովքեր են դրա կրողը եղել, ովքեր են կապեր ունեցել դրանց հետ, ինչպիսի կապեր են եղել։ Կրկնում եմ՝ առանց քաղաքական գնահատականի և առանց լյուստրացիայի, նոր տրամաբանությամբ առաջ շարժվել չենք կարող»,- ասաց Կարապետյանցը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հրաշալի է, որ գիտակցությունը հասել է բարեփոխումներին, նման ցանկություն կա, ռազմավարություններ են մշակվում, որը շատ կարևոր է, բայց դրանից մեկ քայլ առաջ պետք է տեղի ունենա լյուստրացիա, և պետք է հնչի քաղաքական գնահատական։ «Վերջին օրերին վարչապետի ելույթներում, խոսքում առանձին կառույցների վերաբերյալ հնչում է քաղաքական գնահատական, բայց դա չպետք է լինի հատվածային։ Պետք է հնչի մեկ միասնական քաղաքական գնահատական նախկինում տեղի ունեցածին»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ, անդրադառնալով ոստիկանական բարեփոխումներին, նկատում է, որ Հայաստանին իրապես որակապես նոր ոստիկանություն է պետք, որ այդ ոստիկանությունը պետք է կարողանա անել անհնարինը՝ հանրային գիտակցությունից դուրս շպրտելու «միլիցու», «գայիշնիկի», «մենթի» և այլ ստվերող ընկալումներն ու կարծրատիպերն ամբողջությամբ, որ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է նրա սերտ համագործակցությամբ հասարակության հետ՝ բանակցելու, խնդրելու, համոզելու, լուծման այլ տարբերակներ առաջարկելու, բարդ ու դժվար հարցերը հանդուրժողաբար լուծելու միջոցով: «Պատկերավոր ասված, ոստիկանությունը դա համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանությունը: Այս փիլիսոփայությունը ենթադրում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է բխի օրենքից և հանրության շահերից, իսկ հանրությունը պետք է գիտակցի, որ ոստիկանությունը մարմին է, որը սպասարկում է միայն իր ու պետության շահերը: Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պարտավոր ենք ստեղծել այդ ոստիկանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նորիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում