Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Պարոն վարչապետ և նախարարներ, էդ ֆեյսբուքից դուրս եկեք, լայքով երկիր չեն կառուցում․ Խոդիկյան

Կա կարծիք, որ Հայաստանի իշխանությունների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից է վերականգնել հավատը պետական ինստիտուտների հանդեպ: Հեղափոխությունից հետո, թվում էր, թե դա շատ հեշտ շտկվելիք հարց է, քանի որ մի ամբողջ հասարակություն միահամուռ ուժերով մերժեց նախկին համակարգը: Սակայն այսօր կա վստահության ճգնաժամ այդ ինստիտուտների հանդեպ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը նշեց. «Կարծում եմ՝ պատեհ առիթը ճիշտ չօգտագործվեց, ներուժը չհաշվարկվեց, կադրային սխալ քաղաքականություն վարվեց, ոգևորության ալիքի՝ էյֆորիայի մեջ այսօրեականը դարձավ ավելի էական, քան հիմնականը. սրանցից ամեն մեկը շատ լուրջ պատճառ է: Շատ կարևոր է, թե ինչ թիմ ես հավաքում, և քո շուրջը ինչի համար են հավաքվում… Անցել է այսքան ժամանակ, և ես, օրինակ, չգիտեմ՝ ինչն է միավորում ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին»:

«Պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության առաջին ճեղքը թաքնված պարգևավճարներն էին»,- ընդգծեց Կարինե Խոդիկյանը՝ հավելելով, որ ամեն տոնից հետո ժողովուրդը սկսում է դրանք հաշվարկել:

«Հայտնվել ենք երկդիմի իրավիճակում. երբ քննադատում ենք իշխանությանը, ոմանք չարախնդում և ուրախանում են, լռում ենք, չի լինում: Ժամանակն է, որ հենց իշխանությունները կարողանան հասկը որոմից ջոկել և հասկանալ՝ ով ինչ է ասում: Ես շատերին եմ լսում տարբեր լրատվամիջոցներով, այնքան խելացի մտքեր են հնչում, այնքան ճիշտ առաջարկներ են արվում. մտածում եմ՝ ինչու ականջալուր չեն լինում: Վերջապես պետք է հասկանալ, որ ժամանակն է պրոֆեսիոնալների և գաղափարական նվիրյալների թիմ հավաքել, որոնք կռիվ չեն տա պարգևավճարների համար»,- նշեց Կ. Խոդիկյանը: Նա նաև ընդգծեց, որ երբ հայտարարություններ են արվում՝ օդի մեջ կրակոցների նման, և դրանց գործողություններ չեն հետևում, դրանից տուժում է վստահությունը, մինչդեռ բարեփոխումների համար առաջին օգնականը վստահությունն է:

Դրամատուրգի դիտարկմամբ՝ երբ պատասխանում եք «խայթոցներին», արժևորում եք «խայթողին» և բարձրացնում նրա կարգավիճակը: «Եկեք դադար տանք, էդ ֆեյսբուքից դո՛ւրս եկեք՝ նախարարությունից մինչև գերատեսչություն, կառավարությունից մինչև Ազգային ժողով, հերի՛ք է ստատուսներ գրեք, հերիք է լայքերը հաշվեք, երկիրը դրանցով չի կառուցվում: Եվ հերիք է դրանցով առաջնորդվեք»,- կոչ արեց մեր զրուցակիցը:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում