Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս հարցում իշխանությունը թերանալու իրավունք չունի․ Արման Բաբաջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

Շաբաթ օրը Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մեծ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի: Ինչպե՞ս եք գնահատում ասուլիսն ու դրա ընթացքում հնչած հայտարարությունները

Նախ՝ ինքնին ասուլիսի փաստը, պարբերաբար լրագրողների հետ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը դրական եմ գնահատում, քանի որ չափազանց կարևոր են երկրի ղեկավարի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախկինում մենք տարիներ շարունակ նման գործելաոճ չենք տեսել, տեսել ենք լավագույն դեպքում պատրաստված հարցերով հարցազրույցներ ընտրված լրատվամիջոցների համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանի գործելաոճը պետք է դրական գնահատել: Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում նրա կողմից հնչեցված հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ դրանք շատ հեռու են այն սպասումներից, որ վստահ եմ՝ հասարակությունն ունի գործող իշխանությունից:

Ընդամենը երեք ամիս հետո լրանալու է թավշա հեղափոխության երկու տարին, դա առավել քան բավարար ժամանակահատված էր երկրում իրապես արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ և մյուս ասուլիսներին մենք պետք է հայտարարություններ լսեինք առաջին հերթին այդ բարեփոխումների, տարբեր ոլորտներում իրապես հեղափոխական քայլերի մասին: Մինչդեռ այդ ասուլիսում, ինչպես և իշխանության քաղաքականության մեջ ընդհանրապես, մենք տեսանք առավելապես մանր,  կոնյունկտուրային հարցեր, ընթացիկ քաղաքական օրակարգը սպասարկող արձանագրումներ: Փոխարենը՝ մենք չլսեցինք որևէ խոսք ապագայի օրակարգերի, ապագայի ռազմավարությունների ու ապագայի ծրագրերի մասին: Մենք չլսեցինք առարկայական արձանագրումներ երկրի իրավապահ մարմիններում այդքան անհրաժեշտ արմատական բարեփոխումների մասին: Մենք չտեսանք համալիր որևէ ծրագրի ներկայացում երկրի համար կենսական նշանակություն ունեցող դատական համակարգի բարեփոխումների մասին: Եվ ամենակարևորը, որի մասին գրեթե չի խոսվում. մենք Նիկոլ Փաշինյանի կողմից չլսեցինք հանրությունից ներողություն հայցելու մասին որևէ խոսք անցած շուրջ երկու տարիներին թույլ տրված սխալների, ձախողումների ու տապալումների մասին: Այն դեպքում, երբ այս երկու տարիներին հենց գործող իշխանության ոչ կոմպետենտության, ոչ պրոֆեսիոնալիզմի, ռազմավարական տեսլականների բացակայության պատճառով ձախողումներ են արձանագրվել ամենատարբեր ոլորտներում՝ սկսած սահմանադրական արդարադատությունից ու դատական համակարգից, մինչև տնտեսական հարաբերություններ ու արտաքին քաղաքականություն: Նիկոլ Փաշինյանի կողմից մենք չլսեցինք որևէ մեջբերում որևէ քրեական գործից կամ դատական վճռից, որով որևէ օլիգարխի կողմից պետությանն է վերադարձվել թալանված որևէ միլիոն: Փոխարենը մենք նրա կողմից լսեցինք հայտարարություն այն մասին, որ եթե օլիգարխը հարկ է վճարում, ապա նա այլևս օլիգարխ չէ: Այն դեպքում, երբ անցած երկու տարիներին որևէ սկզբունքային փոփոխություն չի կատարվել մեր տնտեսական համամասնություններում, երբ մեր տնտեսության ողնաշարը նախկինի նման շարունակում է մնալ օլիգարխիան, որը, ինչպես նախկինում, այսօր էլ ունի ազդեցության լծակներ ինչպես իշխանության առանձին թևերի ու պաշտոնյաների, այնպես էլ հանրային կյանքի վրա ընդհանրապես: Ազդեցություն ասելով պետք չէ հասկանալ միայն ուղղակի ազդեցությունը. միայն այն իրողությունը, որ օլիգարխիան շարունակում է համարվել երկրի տնտեսության ողնաշարը, արդեն իսկ մեծ ազդեցություն է, քանի որ իշխանությունը, կամա թե ակամա, իր որոշումներում ստիպված է հաշվի նստել այդ իրողության հետ:

Ցավոք սրտի ասուլիսի շրջանակներից դուրս մնացին մի շարք կարևոր հարցեր, որոնց պատասխանները հանրությանը կհետաքրքրեր: Լրագրողների կողմից չհնչեց հարց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, Նաիրի Հունանյանի նամակի բովանդակության, նախկինում Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս նշած կադրային առաջիկա փոփոխությունների մասին: Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք Կապանում կայացած ասուլիսը, ապա կարող ենք արձանագրել, որ ձևով այն շատ դրական էր, բովանդակությամբ՝ չափազանց անբավարար ու մակերեսային:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև արցախյան հարցի կարգավորման մասին՝ մեջբերումներ անելով ինչոր փաստաթղթից և հայտարարելով, որ մասնավորապես Արցախի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուները պետք է իրենց դիրքորոշումներն արտահայտեն դրա առնչությամբ: Ձեզ բավարարեցի՞ն արցախյան հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի արձանագրումները:

Իրականում Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ կատարեց Կրակովյան հայտնի փաստաթղթից, որը բանակցային գործընթացն ուղեկցել է ընդհուպ մինչև 2016 թվականը: Նրա այդ մեջբերումն ու ակնարկն այն էր, որ գործող իշխանությունը մերժում է արցախյան հարցի կարգավորման այդ դրույթները: Ասուլիսից ժամեր անց այդ դրույթները մերժող հայտարարություններով հանդես եկան նաև Արցախի նախագահի ընտրություններում առաջադրված հիմնական թեկնածուները, եթե չեմ սխալվում՝ բացառությամբ Վիտալի Բալասանյանի, ինչը պետք է խորհրդանշական համարել: Այն, որ գործող իշխանությունը մերժում է հարցի կարգավորման այդ դրույթները, դրական է: Սակայն այդ բանավեճը, մեծ հաշվով, անցյալի մասին է: Տակավին անհայտ է, թե ինչ ռազմավարական տեսլական, ինչ հայեցակարգ ունի Նիկոլ Փաշինյանը այսօրվա, վաղվա համար: Նրա հայտարարություններն այն մասին, որ կարգավորումը պետք է բխի երեք կողմերի ժողովուրդների շահերից, գուցե գեղեցիկ է հնչում լիրիկական իմաստով, սակայն դա ռազմավարություն կամ հայեցակարգ չէ: Ինձ համար այս պահին էլ անհայտ է իշխանության ուղենիշային մոտեցումը արցախյան հարցի առնչությամբ: Կրկնում եմ՝ միայն նախկին ոչ հայանպաստ մոտեցումը մերժելը դրական է, սակայն դա ամենևին չի վկայում նոր՝ ավելի հայանպաստ ռազմավարության գոյության մասին:

Վարչապետը խոսեց նաև պետական հեղաշրջման մասին՝ հայտարարելով, որ դրա վտանգները ամբողջությամբ վերացված են: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այդ հայտարարությունները:

Իրականում Նիկոլ Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց եզրաբանության մեջ որոշակի տարբերակում մտցնելով՝ ասելով հիբրիդային հեղաշրջում կամ ռևանշ: Պետական հեղաշրջումը ծանրագույն հանցագործություն է, իսկ հիբրիդային հեղաշրջումը կամ ռևանշը՝ գեղեցիկ քաղաքական հռետորաբանություն: Իրականում եթե երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, ինչի մասին, ի դեպ, ուղիղ տեքստով խոսել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, ապա դրա առնչությամբ պետք է հարուցվի քրեական գործ, և դրա մասնակիցները պետք է ենթարկվեն խստագույն քրեական պատասխանատվության: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այդ ասուլիսում կարծես փորձեց սրբագրել Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները՝ տեղի ունեցածին այլ, քրեաիրավական հետևանքներ չենթադրող որակումներ տալով: Սա չափազանց լուրջ հարց է, բայց մինչև այսօր մենք այս հարցի հետ կապված գործ ունենք իրարամերժ հայտարարությունների ու գնահատականների հետ: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ կանխվել է հեղաշրջման փորձ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ նման փորձի մասին կառույցը տեղեկություններ չունի, վարչապետը խոսում է հիբրիդային հեղաշրջման մասին: Իշխանությունները պարտավոր են վերջնական հստակություն մտցնել այս հարցում, և եթե իսկապես պետական հեղաշրջման փորձ եղել է, ապա դրա հեղինակներն ու մասնակիցները պետք է ենթարկվեն խստագույն քրեական պատասխանատվության: Եվ ընդհանրապես, եթե երկրում առկա է այն հիբրիդային տեղեկատվական պատերազմը, որի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, ապա իշխանությունը պարտավոր է օրենքի շրջանակներում պայքարել դրա դեմ, որովհետև դա վնասում է ոչ միայն ու գուցե ոչ այնքան իշխանությանը, որքան սպառնալիք է ներկայացնում երկրի տեղեկատվական անվտանգության տեսանկյունից: Իշխանությունը կարող է ուշադրության չմատնել իրեն ուղղված սպառնալիքը, դա իշխանության գործն է, ինձ ավելի շատ մտահոգում է այն սպառնալիքը, որը հիբրիդային տեղեկատվական պատերազմի արդյունքում կարող է հասցվել հասարակությանն ու պետությանը: Այս հարցում իշխանությունը թերանալու իրավունք չունի, քանի որ նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը երկրում իշխանության սահմանադրական պարտականությունն է:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախկինում, ներկայացրեց նաև 100 փաստ կառավարության ձեռքբերումների մասին: Արդյոք Դուք նրա ներկայացրած փաստերը համարո՞ւմ եք իրական ձեռքբերումներ:

Ես արդեն խոսեցի այն մասին, որ այդ ասուլիսի ընթացքում ընդհանուր առմամբ շոշափվեցին մանր, ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան սպասարկող հարցեր: Սա վերաբերում է նաև ներկայացված 100 փաստերին, որոնց զգալի մասը անգամ փաստեր համարել չի կարելի: Անթույլատրելի եմ համարում, երբ երկրի վարչապետը միկրոտնտեսական ցուցանիշները ներկայացնում է որպես կառավարության ձեռքբերում, երբ թանգարանների այցելության ցուցանիշը հրամցվում է որպես տնտեսական հաջողություն: Իրականում Նիկոլ Փաշինյանը պետք է փաստեր ներկայացներ ոչ թե վարունգի արտահանման ցուցանիշների, այլ մեգանախագծերի, ռազմավարական, ենթակառուցվածքային նախագծերի մասին, որոնք պետք է դառնային նրա իսկ հռչակած տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը: Նման մեգանախագծեր, ենթակառուցվածքային ծրագրեր, սակայն, գործող իշխանությունը չունի, այն զբաղված է ընդամենը ընթացիկ, օպերատիվ կառավարմամբ, և արձանագրվող դրական տնտեսական ցուցանիշներն ընդամենը այն բանի հետևանքն են, որ երկրում վերացել է համակարգային կոռուպցիան, ոչ ավելի: Բայց այսպես տնտեսական հեղափոխություն չի կարող տեղի ունենալ, առանց նորարարության, առանց ստեղծարարության, առանց նոր ենթակառուցվածքներ նախատեսող ու տնտեսության համամասնությունների փոփոխություն նախանշող մեծ ծրագրերի մենք չենք կարղ խոսել երկրում որակական փոփոխությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում